Բաժիններ՝

«Վստահ եմ, որ Ադրբեջանում Ֆյուլեն նույն խոսքերը կասի». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Խոսելով դարաբաղյան հակամարտության մասին՝ Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Երևանում կոչ է արել Հայաստանին «զարկ տալ իր ջանքերին համաձայնության հասնելու համար»:

«Առավոտը» քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեց՝ նման կոչի համար արդյոք սխալ հասցեատեր չէ՞ր ընտրել եվրոպացի չինովնիկը: «Դուք ճիշտ եք այն առումով, որ նման կոչերն աոաջին հերթին փաստացի պետք է հասցեագրվեն Ադրբեջանին: Վստահ եմ, որ Ադրբեջանում պարոն Ֆյուլեն նույն խոսքերը կասի: Բայց դիվանագիտական էթիկան, խաղի կանոնները, ԵՄ-ի նեյտրալ կողմ լինելը պահանջում են, որպեսզի բոլորին նման կոչով դիմեն: ԵՄ-ն անմիջականորեն չի զբաղվում Ղարաբաղի հարցով, ԵՄ-ն պատրաստ է աջակցել միայն, ու դա է պատճառը, որ այդ հարցում անիմաստ էր սպասել միակողմանի կարծիքի»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031