«Հնարավոր է, որ Ղուկասյանը փորձում է սոցիալական բունտի նման մի բան հրահրել՝ առաջնորդվելով ինչքան վատ, այնքան լավ կարգախոսով, կամ էլ հասկանում է, որ իրեն երկար չեն հանդուրժելու, և փորձում է Գյումրիից՝ որքան հնարավոր է շատ փող քամել»:
«Չնայած ես Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունեմ, և չնայած նրա հետ հնարավոր առնչություն ունեցող «բացահայտումների» մասին նյութը հայտնվել է մեր թերթում, ես առանձնապես ոգևորվելու առիթ չեմ տեսնում»:
«Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արտակ և Արայիկ Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, երեկ պնդել է, որ իր որդիներն առնչություն չունեն գյուղապետի սպանության հետ»։
«Ոստիկանությունից փոխանցեցին, որ գյուղապետին անգամ կանչել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նա անցկացրել է բավական երկար ժամանակ»:
«Կանգառը նոր է սկսել գործել, դեռ մեկ ամիս չկա, իսկ գումարները ծառայում են եկեղեցու գործունեության և ծրագրերի իրականացման նպատակով»:
«Բաղդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաև հրապարակային ասելիքների շուրջ»:
«Երևանի ավագանու ցուցակը կազմվել է բացառապես ԲՀԿ արմատական, պրոքոչարյանական ներկայացուցիչներից: Պրոիշխանական թևի ներկայացուցիչներն այս ընտրություններում լիովին մեկուսացված են»:
«Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում որոշվել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պետք է ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ-ին»:
«Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը, ով ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի ամենավստահելի գործարարներից մեկը, խնդիրներ ունի հայաստանյան իր բոլոր բիզնեսներում»:
«Հատկանշական է, որ խոսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «յուրացրած» գումարների մասին, ինչն, ի դեպ, նա արել է հենց ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ»:
«ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացրած որոշման նախագիծ, ըստ որի սիրիահայերի սիրիական վարորդական իրավունքի վկայականները կփոխարինվեն հայկական ժամանակավոր վկայականներով»:
«Մինչև որ մենք 15-րդ հարկից հասանք առաջին հարկ, իմ զրուցակիցը հասցրեց հնչեցնել մի քանի 15 հարկանի անեծքներ: Ես, բնականաբար, ուղարկեցի նրան՝ ուր որ հարկն է: Բայց քաղաքական գործիչները նման դեպքերում ստիպված են մարդկանց լսել: Նրանց գործն ավելի ծանր է»:
«Լուրեր են պտտվում, որ Ա. Սարգսյանը որոշել է իր սուպերմարկետներում շրջանառությունը հարկային դաշտ բերելու և հարկերն ավելացնելու հաշվին գրանցած կորուստը լրացնել կրճատումների հաշվին»:
«Աշխարհում շատ հետաքրքիր գործընթացներ են գնում, աշխարհը մտնում է արմատականացման նոր դար։ Դա ոչ միայն Կորեայի, Կիպրոսի կամ Եվրամիության մեջ եղած հակասություններն են, որոնք էլ ավելի լուրջ զարգացումներ կունենան, այլև մյուս հակասությունները, որոնք իրենց ազդեցությունը կունենան բոլոր երկրների վրա»։
«Երևանի Թբիլիսյան խճուղում վեր է խոյանում մի նոր էլիտար շինություն՝ բավականին մեծ չափերի։ «ՉԻ» տեղեկություններով՝ շենքը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության սեփականությունն է»։
«Վերջին շրջանում «բարի ավանդույթ» է դարձել չաղ-ուրախ-բախտավոր համագումարներ անցկացնելը, ինչն էլ «մկանների ցուցադրության» հերթական ակցիայի է վերածվում կուսակցությունների համար»:
«Մենք ապրիլի 9-ին հավաքվելու ենք, միանձնյա «ոչ» ենք ասելու այդ ռեժիմին և «այո» ենք ասելու Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը»:
«ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ներկայումս 60 թափուր աշխատատեղ կա»:
«Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Ավիա-Սերվիս» ընկերությունը զբաղվում է ավիաուղիների սննդի հարցերով` պատրաստմամբ և ապահովմամբ»:
«Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանն այս տվյալը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ հիշեցնելով, որ իրենց կայքում պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում աղմկահարույց այս գործի վերաբերյալ»:
«Դեպքի վայրի մոտ գործող գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել են, թե գյուղապետի «դեմը կտրել» է մի սև մեքենա, որի համարանիշը չեն հայտնում»։
«Սա ահաբեկչություն է՝ կատարված այդ տեսակի դեմ, այդպիսի մարդու դեմ։ Այդ մարդը ամբողջ կյանքով ապացուցել է, թե որքան է սիրում իր երկիրն ու հայրենիքը և ինչպես կարելի է ճիշտ համայնքապետ լինել»։
«Իմ տղան գնաց Գլենդել, սովորեց էդքան, որ գա ստեղ ավագանի՞ աշխատի: Ասում են՝ քաղաքապետի տեղակալ պիտի դառնա, նման շշուկներ են ականջիս հասել, բայց ես հաստատ համոզված եմ, որ ոչ էլ դա է իրան պետք»:
«Ֆեյսբուքյան մի օգտատեր, ով իրականում «Բարև Երևան» դաշինքի համակիր է, պատմեց, որ քաղաքապետի էջից իրեն եկել է «խնդրանք»` ֆեյսբուքում անցացվող հարցմանը քվեարկել ՀՀԿ-ի օգտին, ինչն էլ մեր զրուցակիցն արել է` Տարոնի «խաթրը» չկոտրելու համար»:
«Թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա»:
«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև լարված հարաբերությունները` կապված առաջիկա ընտրությունների հետ, շարունակվում են»:
«Կազմեք կարճ նախադասություններ «ժողովուրդ» բառով, և դուք արդեն երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ եք: Այդ ոչինչ չնշանակող, որևէ բովանդակություն չունեցող ֆրազները՝ գումարած այլ կուսակցությունների հասցեին թունոտ ակնարկները, փայլուն քաղաքական կարիերայի հիմքն են»:
«Ժողովուրդի» ձեռքում է հայտնվել այդ սկանդալային տեսանյութը, որտեղ իսկապես Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական է բնութագրվում:
«Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը չէր պատասխանում հեռախոսազանգերին՝ վերջինիս մասնակցության հարցը մնաց առկախ»:
«ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը վերջերս խորհրդարանական միջազգային բոլոր պատվիրակություններում ու բարեկամական խմբերում փոխել է իր անդամներին՝ Ալեքսանդր Արզումանյանի ու Խաչիկ Քոքոբելյանի փոխարեն ներկայացնելով Ռուբիկ Հակոբյանին, Զարուհի Փոստանջյանին ու Թևան Պողոսյանին»: