«Նախօրեին Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական տվյալներով՝ թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան»:
«Ապրիլի 15-ին «Արմենիա» ռեստորանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ երկրների պատվիրակությունների հետ հանդիպման շրջանակներում կազմակերպված ճաշին ՀՀ պետբյուջեից ծախսվել է 1,3 մլն դրամ»:
«Իշխանության նախընտրական գործունեությունը, մասնավորապես քվե կորզելու մասով, գնալով զավեշտալի է դառնում»:
«Երեկ անհարմար բան է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում Տարոն Մարգարյանի և երևանցիների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ»:
«Նման անօրինական զինված խմբավորումներ ունեն Հայաստանում բոլոր օլիգարխները, և դրանք օգտագործվում են ոչ միայն միջկլանային պայքարում, այլև քաղաքական նպատակներով (օրինակ՝ մարտի 1-ին): ժամանակն է բոլորին զինաթափել»:
«Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում ՀՀԿ-ն ընտրողների հետ հանդիպում է անցկացրել: Սակայն սա սովորական հանդիպում չի եղել, այլ՝ «Ստալինիզմի» ժամանակակից մեկնաբանություն»:
«Հանդիպման ժամանակ Վովա Գասպարյանը կողմերին հայտարարել է, որ միջադեպի որևէ շարունակություն չի կարող լինել, և որ իրենք վերահսկում են ամեն ինչ»:
«ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի փոխհարաբերությունները շարունակում են լարված մնալ»:
«Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը»:
«Օրը ցերեկով զինված «ռագբորկաներն» ու փոխհրաձգությունները Գյումրիում վաղուց դարձել են սովորական երևայթ։ Ընդ որում, հիմնականում նույնն են այդ «հերոսամարտերի» գլխավոր մասնակիցները»:
«Ստացվում է գողական մտածողության դեմ պայքարող ոստիկանապետն առանց աչքը թարթելու պատժում է «օրենքի մարդուն» միայն այն բանի համար, որ պահպանի «գողական խուժանի» անձեռնմխելիությունը»»:
«Այստեղ խնդիրը երկկողմանի է։ Մի կողմից՝ իշխանությունը պիտի հասկանա, որ չի կարելի դպրոցներն օգտագործել իր քաղաքական նպատակների համար։ Մյուս կողմից էլ՝ տնօրեններն ու մանկավարժները պետք է գիտակցեն, որ իրենց առաքելաթյունը շատ ավելի բարձր է»:
«Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էր, որ «Լուսակերտը» չարաշահում է թույլ տվել, ինչի արդյունքում հանձնաժողովն ընկերությանը տուգանել էր 100 միլիոն դրամով: Ընկերությունն էլ, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել էր դատարան»:
«Սովորական զրույցի թեման սպառելուց հետո, սակայն, հյուրը ոտքը կախ է գցել, այնքան ժամանակ, մինչև մի հարմար պահի իմիջիայլոց հարցրել է. «Գնալո՞ւ եք ընտրության»: Այս հարցին բնականաբար հետևել է հաջորդը. «Բա ո՞ւմ եք ընտրելու»: Եվ, ինչպես ասում են, «պոշլո պոեխալո»»:
«Նախկին պայմաններով բնակարան ստացած մանկատան սաները, որոնց բնակարաններ է բաժին հասել Թբիլիսյան խճուղու թիվ 3 շենքից, բնակարանները ստանալուց ընդամենը 7 տարի անց ստիպված են կրկին կանգնել բնակարան ունենալ-չունենալու խնդրի աոջև»։
«Պարզվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀԿ-ից տարածք է վարձակալել: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» ՀՀԿ-ական աղբյուրները, նախարարությունը վերջերս Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում ՀՀԿ տարածքային կառույցի գրասենյակից մոտ 43 քմ տարածք է վարձակալել, և այնտեղ է տեղակայվել նախարարության մարզային ներկայացուցչությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում. ՀՀԿ-ն էլ իր տարածքի համար վարձակալության բավական բարձր գին է […]
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թեժ քարոզարշավ է ընթանում Դուբայում միասին հանգստանալ սիրող ՀՀԿ-ական թիմի «կուրատոր» Սամվել Ալեքսանյանի և ԲՀԿ-ական թիմերի միջև»:
«Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դռնեդուռ ակցիայի ընթացքում երեկ միջադեպ է գրանցվել»:
«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումը, որտեղ հիմա ընթանում են շինաշխատանքներ, գնել է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ղարաբաղցի Կարեն Բաղդասարովը»:
«Երևանի ավագանու ընտրություններում որպես վստահված անձինք ԲՀԿ-ն Երևան է բերելու Աբովան քաղաքի բնակիչների, իսկ «Բարև Երևանը» վստահված անձինք է բերելու Գյումրիից»:
«ՀՀԿ շտաբների աշխատակիցները, ովքեր հիմնականում այս կամ այն թաղի բնակիչ են կամ էլ համատիրությունների ու թաղապետարանների աշխատակիցներ, այցելում են տներ ու հորդորում երևանցիներին ցուցակագրվել ՀՀԿ ընտրողների ցուցակում՝ խոստանալով, թե «լավ կլինի»»։
«Նախորդ գիշեր արձանագրված բացասական ջերմաստիճանի հետևանքով ցրտահարություններ են դիտվել Արարատի մարզի՝ Արտաշատի, Մասիսի, Արմավիրի մարզի՝ Էջմիածնի տարածաշրջանների ռանձին համայնքներում: Դրանց թիվը շուրջ 3 տասնյակ է»:
«Այն ժամանակ, երբ բոլորը բոլորի հետ գրազ էին գալիս` նախագահական ընտրություններում կդնի՞ իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ, գրազ էր եկել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը, փաստորեն, «կրվել» է գրազը, որովհետև պնդել է, որ Ծառուկյանը կառաջադրվի»:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս տհաճ իրավիճակում է հայտնվել։ Նա պարզել է, որ ԲՀԿ-ի կողմից «վերաբերմունքի արժանի» մարդկանց համար նախապատրաստված ընտրացուցակներում բազմաթիվ «մեռյալ հոգիներ» կան»։
«Նախօրեին հիվանդանոցում մահացած Շեկոն, ըստ գյումրեցիների, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի աջ ձեռքն էր, Գրիգորյան ընտանիքի ամենամերձավոր անձանցից մեկը և նրա սպանությունը չի ներվելու։ Ու քանի որ Մարտուն Գրիգորյանը 2 օր է հեռախոսազանգերին չի պատասխանում, կապ հաստատեցինք նրա գրասենյակի ղեկավար, խորհրդական և օգնական Աղասի Աբրահամյանի հետ»։
«Մինչ ընտրությունները Սերժ Սարգսյանը թե ԳՄ-ում, թե նեղ շրջանակում ասում էր, որ ավագանու ընտրությունները լինելու են շատ դժվարին»:
«Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ)»:
««Տուրբոն» (Աշոտ Պապայանը) և «տուրբոյատիպ» մնացած խաժամուժը վատ են զգում, երբ իրենց գործունեությունը հրապարակային է դառնում՝ հավանաբար, հոգու խորքում ամաչում են, թե ինչպես են վաստակում իրենց «հացի փողը»»:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թարմացրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքի նախընտրական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը»:
««Արմավիայի» սնանկ հայտարարվելուց հետո, այսինքն՝ այս ամսվա ընթացքում, փակվեց նաև «ՎՏԲ-Հայաստան» բանկի Տաշիրի տարածաշրջանի մասնաճյուղը»: