Բաժիններ՝

Արարատի մարզպետը մեղավոր չէ՞. մամուլ

««Վերահսկել եմ, դրա համար ժամանակին ես տեղեկացրել եմ»,- երեկ «Ժամանակի» հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ պնդելով, որ իր մեղքը Արարատի մարզպետարանի առթիվ հարուցված քրգործում բացարձակ չի տեսնում»,- գում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Երբ Արարատի մարզպետարանի կողմից պետական էժան դիզվառելիքի բաշխման հետ կապված քրգործ հարուցվեց ՀՔԾ-ում և պարզվեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբհրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը Մխչյան գյուղին հատկացված 70 տոննա դիզվառելիքի 48 տոննան է վերցրել, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը մի բան էլ քիչ են տվել, և որ նա 90 հեկտար հող ունի:

Ավելի ուշ, սակայն, ձերբակալվեց մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը»:

Էդիկ Բարսեղյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031