«Ըստ տեղեկությունների՝ այցը կազմակերպում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Իդեպ, Երևանում են արդեն Չարլզի արարողակարգի աշխատակիցները»:
««Համապատասխան» մարմինները մոնիտորինգ են արել և իշխանություններին զեկուցել, որ այս պահի դրությամբ ոչ մի կուսակցության, ընդհուպ ՀՀԿ-ի վիճակը լավ չէ քաղաքում, և հաղթանակի մեծ շանսեր որևէ կուսակցություն չունի»:
«Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրամանով ծառայողական քննության է սկսվել, որի ընթացքում պետք է ուսումնասիրվի ոստիկանի անգործության պատճառը»:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք»:
«Հիմա Հայաստանն ինքը դատարկվում է, լրացուցիչ հողերն ի՞նչ ենք անում: Խնդրեմ՝ ազատագրված տարածքները դատարկ են, շրջաններն ու գյուղերը դատարկվում են»:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է ազատվել համակարգի գործարարությամբ կամ հովանավորչությամբ զբաղվող ոստիկաններից»:
«Հայաստանի քաղաքական կյանքում իհարկե ցինիզմը մեծ տեղ ունի, ոչ միայն ԲՀԿ-ի, այլ մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հաճույքով են դիմում դրան սեփական «աղբը» թաքցնելու համար, սակայն՝ չափի զգացումը երբեք պետք չէ կորցնել»:
«Ուշագրավն այն է, որ համաժողովին հրավիրված չեն Լեզվի տեսչության պետը, և այդ կառույցից ոչ մի ներկայացուցիչ: Մինչդեռ Հայաստանում մայրենի լեզվի պահպանման քաղաքականությունն իրականացնող հիմնական կառույցը հենց Տեսչությունն է, այլ ոչ թե սփյուռքի նախարարությունը»:
Հատկապես ընտրությունների ժամանակահատվածում Գյումրին աչքի էր ընկնում կրիմինալ միջադեպերով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և ներկայացնում Շիրակի նորանշանակ մարզպետ, նախկին ԿԳԲ-ական Ֆելիքս Ցոլակյանի հետ հարցազրույցը:
«Արմավիա» ավիաընկերության գործունեության դադարեցումից և սնանկացման գործընթաց սկսելուց հետո այս ընկերության էլեկտրոնային կայքը նույնպես փակվել է»:
«Որքան մոտենում են ավագանու ընտրությունները, այնքան կատարելագործվում են ընտրակեղծիքների մեթոդները»:
«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռոբերտ ֊Քոչարյանի անվան հետ»։
«Հայաստանում գրեթե ամբողջ ֆինանսատնտեսական ռեսուրսները, գրեթե ամբողջ թանկարժեք շարժական և անշարժ գույքը, գրեթե բոլոր լծակները գտնվում են երկու խմբավորումների ձեռքին։ Այդ խմբավորումները իրենց պայմանականորեն կոչում են քաղաքական ուժեր և նույնիսկ անուններ ունեն՝ ՀՀԿ-ԲՀԿ»։
«Սերժ Սարգսյանն էլ, կռահելով պարտության հնարավորությունը, օրերս հանդիպել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ Թոխմախի Մհերին, և ասել, որ ջահելները կապահովեն ընտրությունների քաղաքական մասը, իսկ ինքը պետք է կազմակերպի ընտրական իրական գործընթացը»:
«Հայերը, ինչպես մյուս ազգային փոքրամասնությունները, Վրաստանում գործընկեր չեն Վրաստանի պետականության շինարարության ծրագրերում, թեև, Վրաստանի քաղաքացիներ են»:
«Որքան էլ Արա Աբրահամյանը ժխտում է, թե ինքը չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մենեջերը, այնուհանդերձ, վերջինիս մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ նա է հրավիրել Րաֆֆուն` միտինգի հաջորդ օրը լինել իր հյուրը Մոսկվայում»:
Որոշակի բարդույթներ մենք կհաղթահարենք այն ժամանակ, երբ վերջ կտանք Երևանի Ազատության հրապարակում թուրքական դրոշ այրելու թուլակամ, անզոր հոխորտանքին»:
«ԱԺ ընտրություններից հետո ձևավորված կառավարության մասին ևս նա ասել էր, թե դա ժամանակավոր է, քանի որ նախագահական ընտրություններից հետո, Սահմանադրության համաձայն, ինքը պետք է նոր կառավարություն ձևավորի»:
«Միևնույն ժամանակ Ծառուկյանին զեկուցվել է, որ ԲՀԿ-ն անչափ էկզոտիկ մոտեցում է դրսևորում. թաղերի ու փողոցների այն հատվածներում, որոնք ԲՀԿ-ին են ձայն տալու, ասֆալտապատում և լույս են քաշում, իսկ այն տեղերում, որոնք ՀՀԿ-ինն ու ուրիշներինն են, ոչինչ չեն անում»:
«ՀՀ դրամի փոխարժեքի վերջին վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը իջել-հասել է 412 դրամի, այն դեպքում, երբ ընդամենը երեք շաբաթ առաջ 420 դրամի սահմանագծին էր»:
«Գյումրեցիներից շատերը նկատել են, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնից ազատվելուց հետո դադարել է այցելել Հայ առաքելական եկեղեցի»:
«Խորհրդարանական այլընտրանք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունը մեծ ալեկոծություն էր առաջացրել ԲՀԿ գործարար հատվածում»:
«Սահակյանը, ի դեպ, ժամանակին աշխատել է այս նախարարությունում»:
«Ընկերության մամուլի ծառայությունից միայն ասեցին, որ նշանակվելուն պես իրենք կհրապարակեն գլխավոր տնօրենի անունը»:
«Եվս մեկ կարևոր արձանագրում, երեկ մեկնարկած ԵԽԽՎ նիստում ներկայացված զեկույցում, ի տարբերություն հրապարակված նախնական զեկույցի, ձևակերպումները շատ ավելի կոշտ են»։
«Սովորական իրավիճակում խուժանի գործառույթները երեքն են՝ խմբով ներխուժել ընտրատարածքներ և լցոնումներ կատարել, ընտրակաշառք բաժանել և կաշառված մարդկանց «Գազելներով» տանել տեղամաս և խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին»:
«Ինչպես ներկայացրել է Գագիկ Հարությունյանը, հետընտրական իրադարձությունների ժամանակ իշխանությունը ոչ միայն մինչև ատամները զինված է եղել, այլև ճամպրուկները պատրաստ պահած, և եթե Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում կայացներ 2008 թվականի «Մարտի 1»-ից շատ ավելի մեծ ողբերգություն տեղի կունենար»:
«Հանրապետականները որոշել էին այս ընտրություններում ևս, ինչպես նախագահականում, մեկ հոգու քարոզչություն անել, ուստի ընտրողների հետ հանդիպումների, եթեր չէին գնում»:
«Ուշագրավն այն է, որ այդ օրվա միջոցառումներն իրականացրել է Արթիկ քաղաքում գրանցված «Լոմա սիստեմս» ՍՊԸ-ն»։
««Բարգավաճ Հայաստանը»` որպես կուսակցություն, երբեք իշխանական լծակներ չի ունեցել: Այսօրվա Հայաստանում առկա թերություններում ԲՀԿ-ին երբեք պետք չէ որևէ հարցում մեղադրել»: