Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության համար հի՞մք է դրվում. մամուլ

«Օֆշորային սկանդալից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ առաջ եկած առողջական խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այսօրվանից նա պատրաստվում է մեկնել կարճատև արձակուրդ (հուլիսի 13-ին կվերադառնա), որի ընթացքում նաև բուժզննություն է անցնելու արտերկրում: Ի դեպ, նշենք, որ պաշտոնավարման ավելի քան հինգ տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Տ. Սարգսյանն արձակուրդ է մեկնում առողջական խնդիրների պատճառով:

«Ժողովուրդին» լուրեր հասան, որ երեկ քաղաքական կուլիսներում տեսակետ էր շրջանառվում, որ այսպես Տ. Սարգսյանի պաշտոնանկության համար հիմք է դրվում. չի բացառվում, որ առաջիկայում վարչապետը հրաժարական ներկայացնի՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս