«Սերժ Սարգսյանը, տրանսպորտի և կապ նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը անցած ուրբաթ օրը` երեկոյան հանդիպել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Էլեն» ռեստորանում»:
«Հարությունյանի տարեդարձին ներկա են եղել անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, մի քանի նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»:
Դատելով այս ցուցակից, ՀՀԿ-ում տարեցները դեմ են ոչ թե երիտասարդներին, այլ այն երիտասարդներին, որոնք դուրս են իրենց վերահսկողությունից:
«Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է»:
«Ոստիկանությունը անցած տարվա համեմատ 32 տոկոսով ավելի շատ գումա է «վաստակել»: Բայց այդ գումարի մի զգալի մասը կրկնակի վճարված` «քցված» գումարներ են»:
«Երբ որ ասում ենք՝ բանակցությունները լավն են, թե վատն են, դա նույնն է, թե ասում ենք՝ դանակը լա՞վն է, թե՞ վատն է»:
«Որոշ տեղեկությունների համաձայն` Ա. Հովսեփյանի հետ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները լարված են, ինչը սկիզբ է առել դեռևս նրա` արդարադատության նախարար եղած տարիներից»:
«Զավեշտն այն է, որ կուսակցության երկօրյա աշխատանքի արդյունքում պատրաստված հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ ոստիկանությունն արդեն հրապարակել էր քաղաքացու ինքնությունը»:
«Ղարաբաղ զորակոչված նորակոչիկ Հակոբին «զբոռնի պունկտում» (հավաքակայան) վեց ասեղ պատվաստում են արել և տարել Ղարաբաղ: Արդեն Ղարաբաղից Հակոբը զանգել և ասել է, որ ջերմություն ունի: Հայրը զարմացել է, քանի որ որդին երբեք ջերմություն չի ունեցել»:
«Ազատության հրապարակում ամենօրյա քաղաքացիական ֆորումի «հռետորների» անհրաժեշտություն կա՝ տասն օր ձգվող խորհրդաժողովների անընդհատությունն ապահովելու համար»:
«9-րդ հարկում միայնակ ապրող 65-ամյա տղամարդը մահացել է, և նրա դին 4 օր մնացել է տանը»:
«Երևի տեղական ինքնակառավարման մարմինն անակնկալի է եկել՝ իմանալով, թե ինչ կարող է անել անչափահաս աղջիկը երեկոյան ուշ ժամին Հյուսիսային պողոտայում, ապա հյուրանոցում»:
«Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության»:
«Ընտրարշավին մասնակցելու ֆինանսական խնդիրներ ունի և «Ժառանգությունը», որը նախագահականի ժամանակ բավականին գումար է ծախսել, և ՀԱԿ-ը, և ՀՅԴ-ն»:
«Անցած տարի իրանցիների թիվն այնքան էր, որ Երևանում վարձակալությամբ առանձնատներ տրամադրողները մեկ օրվա համար նրանցից վերցնում էին մոտ 150 դոլար, իսկ հիմա իրանցիները նույն գնով երկու առանձնատուն են վարձում»:
«Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն (կամ նույնիսկ ավելի հզոր) ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում՝ նորմալ սնվելով»:
«Բարև, Երևան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց երկիր» կուսակցության Նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ ինքը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի ղեկավարն է»:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել, որ խմբակցությունը ներկա է գտնվելու խորհրդարանի հատուկ նիստին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնելու է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը»:
«Հովիկ Աբրահամյանի որդին պատրաստվում է Արտաշատի քաղաքապետ դառնալ»:
«Սույն պատգամավորն այնքան վրդովվեց անմեղ հարցերից, որ սկզբում նետվեց ԱԺ միջանցքի ծայրի պետքարանը, ապա որոշ ժամանակ դարանակալելուց հետո ստիպված եղավ կրկին վերադառնալ միջանցք, որտեղ էլ լուրջ հարցերի պատասխանելու առաջարկին ի պատասխան սկսեց հայհոյել»:
«Ռուբիկ Հակոբյանն առաջարկում է «մտադրությունների արձանագրություն» ստորագրել իրենց անկեղծ նկրտումների և համագործակցության մասին:
«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել՝ մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին»:
««Ապահով Հայաստանում» ընտրության օրը կարելի է հարձակվել լրագրողի վրա, խոչընդոտել նրա մուտքը թեկնածուի շտաբ, վիրավորել ու հայհոյել նրան, խլել տեսախցիկը ու «ազատ-անաչառ» դատախազությունն այդտեղ որևէ հանցակազմ չի կարողանա գտնել, եթե իհարկե՝ հարձակվողը «ապահով Հայաստանի» նախարարի եղբայր է»:
«Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նավո), ով հայտնի է իր սկանդալային վարքով և լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով, երեկ հերթական անգամ խորհրդարանում դրսևորվել է իր ողջ հմայքով»:
«Այս օրերին ակտիվ քննարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի ղեկավար Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը»:
«Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հայաստանի մարքսիստական կուսակցությունը չի մասնակցի: Պատճառը ֆինանսական խնդիրներն են»:
«Այս անգամ Երևանի ավագանու՝ ՀՀԿ ցուցակում է նաև ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը»:
«Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորի մարզպետների մասին է»:
«Երեկ Սերժ Սարգսյանը առանց պաշտոնական բացատրության նրան ազատեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ փոխարենը նշանակելով գնդապետ Տիգրան Փարվանյանին»:
Իշխանությունը մոբիլիզացրել է ոչ միայն երևանյան ուժերը, այլև՝ մարզային: