
Վահե Հակոբյանը ցանկանում է նախագա՞հ դառնալ. մամուլ

«Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը սպասում էր մարզպետի պաշտոնի առաջարկ ստանալուն: Այս մասին նա հայտարարեց կառավարության երեկվա նիստից հետո»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Դիտարկմանը, թե նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասել էր, որ ինքն է առաջարկել որպես իրեն փոխարինող նշանակել Վ. Հակոբյանին, արձագանքեց, որ իրեն նախագահ Սերժ Սարգսյանն է առաջարկել:
«Ժամանակին» տված հարցազրույցում Վ. Հակոբյանի հայրն ասել էր, թե իր որդին ավելի բարձր պաշտոնների կհասնի, ուստի հարց հնչեց՝ արդյոք Վ. Հակոբյանը ցանկանո՞ւմ է դառնալ նախագահ. պատասխանեց. «Իմ հայրը արդյունաբերության լավագույն հրամանատարներից մեկն է, ցանկացած ծնողի համար որդու հաջողությունները շատ կարևոր են»: Հիմա ուզո՞ւմ եք նախագահ դառնալ՝ ճշտող հարցից հետո էլ վերջինս բացասաբար չպատասխանեց»: