«Ուշագրավ է, որ այդ մեքենայի վարորդը, իբր շեղելու համար մեր ուշադրությունը, խաչմերուկներում գնում էր ոչ թե մեր ուղագծով, այլ թարթիչները միացնում էր և ուղևորվում լրիվ այլ ճանապարհով, սակայն մի քանի վայրկյան անց շրջադարձ էր կատարում և նորից գաղտնի հայտնվում էր նույն ճանապարհին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ու նրա թիմը»:
«Երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ տխրահռչակ Լֆիկ Սամոն, «Փակ Շուկայի» շինարարության տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում` բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով»:
«Մենք նորմալ աշխատանքային փոխհարաբերություններ ենք ունեցել: Այդ խոսակցությունները ասողների ախմախության արդյունքն են: Իհարկե, աշխատանք է, տարաձայնություններ էլ են լինում»:
Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է կատարել:
«Ինձ թվում է, «ոգևորելու տեսության» կողմնակիցները անում են նույն մեթոդաբանական սխալը, որն անում է նաև Սերժ Սարգսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, գտնում էր, որ երկրում ստեղծված «գաղջ մթնոլորտի» համար պատասխանատու են նաև լրատվամիջոցները: Իսկ այս մարդիկ կարծում են, որ ռեժիմը չի տապալվում, որովհետև որոշ լրագրողներ ժողովրդին չեն ոգևորում»:
«Երբ քննարկվել է ապրիլի 9-ին կայանալիք Սարգսյանի երդմնակալության հարցը, Աժ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման ներկա է լինելու նիստին»:
«Երեկ էլ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե գնդակոծության են ենթարկվել ադրբեջանական բնակավայրերը»:
«Մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև»:
«Երևանցիներին տրակտորներ պետք չեն, աղբահավաք մեքենաներն էլ չեն տպավորի, մնում է կանխիկ փողի գործոնը, ինչի մասին մամուլն արդեն իսկ ահազանգում է»:
«Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ արդեն հայտեր կան, քննարկվում են նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավվեն շահագրգիռ ներդրողներ»:
«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 տարի առաջ պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը գոյություն չունի ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո»:
«ԲՀԿ-ի դե ֆակտո քաղաքապետացու, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի մտերիմներից մեկն օրերս բավականին հետաքրքիր վերհուշ պատմեց»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում. «Ըստ դրա, երբ 97-ին ինքն ու ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը մեկնել են Մոսկվա` մասնակցելու Պետդումայի նիստին, Մոսկվայում հանդիպել են հայ գործարար Գուրգեն Արսենյանին: Արա Սահակյանը, վերջինիս դիմելով, ասել է` աչքդ լույս, վերջապես վարչապետ […]
«Փորձ է արվում հնարավորինս հարթել «Հետք» պարբերականի իրականացրած լրագրողական հետաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Նաիրիտի» սնանկացման շնորհիվ և օֆշորներում իրականացրած մութ գործարքներով տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանել»:
«Հայաստան-Չեխիա խաղում Հայաստանի հավաքականի պարտությունը բուռն արձագանքներ է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ շատերը պահանջում են անգամ գլխավոր մարզչի հրաժարականը: Այս և այլ թեմաների շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
«Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը՝ հացադուլը դադարեցնելու մասին, ուրախալի լուր է: Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանում, որ որևէ մեկը իրեն միտումնավոր կերպով վնաս տա և փչացնի իր առողջությունը»:
«Մեկ հատիկ ներկված ձուն «Արաքսը» վաճառում է 75 դրամով, ինչը բավական թանկ է ՏՄՊՊՀ-ի հրապարակած տվյալների հետ համեմատած. այս կառույցն ասել էր, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, Զատկին ընդառաջ , իրենց արտադրանքն ընդամենը 2-3 դրամով են թանկացրել»:
Երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետին հրավիրեց ժողովրդի առջև իր գլուխը ջարդելու` ասելով, որ եթե Սուրեն Խաչատրյանին «Լիցկա» անվանելով վիրավորել է, ներողություն է խնդրում, որ խոցել է նրա «փխրուն հոգին»:
«ԱԺ-ում ամենա-նանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է, ամենաճոխն ու ռոկոկոն` գեներալ Մանվելինը, սակայն ամենաինքնատիպը Գագիկ Ջհանգիրյանինն է, որն աննախադեպ է հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ»
«ՀԿ-ներին տրամադրվող օժանդակություն հոդվածի տակ ծախսվել է 210 միլիոն դրամ, թափառող շների դեմ պայքարի վրա՝ 220 միլիոն»:
Այդ առաջարկը Սերժ Սարգսյանն արել է ոչ մեկ անգամ, նույնիսկ միջնորդավորված կերպով:
«Գ. Ծառուկյանն առաջիկայում երկրից չի բացակայի: Նա ապրիլի 7-ից ամբողջ ներուժով կմասնակցի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին»:
«Եթե ԲՀԿ-ն ունի 160 շտաբ, ապա ՀՀԿ-ն արդեն ստեղծել է 400-ը: Օրենքով թույլատրվում է 440-450 շտաբ. որոշել են հասնել և անցնել 450-ը»:
«Հանքահումքային արտադրատեսակների, սև, գունավոր ու թանկարժեք մետաղների, քարերի արտահանման ծավալները Հայաստանից՝ շարունակում են աճել երկնիշ տեմպերով»:
«1967 թ. ծնված Աղասի Կ-ն ահազանգել է Վանաձոր քաղաքի ոստիկանության բաժանմունք և տեղեկացրել, որ հարևանը կրակում է իր ուղղությամբ»:
«Ինչու մահափորձից հետո Հայրիկյանը ունենալով իրավունք, հնարավորություն, սկզբում նաև ցանկություն, այդուհանդերձ քայլ չձեռնարկեց ընտրությունները հետաձգելու համար: Միայն հետագայում պարզվեց, որ այդ հետաձգումը կարող էր ճակատագրական լինել Սերժ Սարգսյանի համար»:
«Իրականում բոլոր ուժերը, ինչպես էլ նրանց անվանես՝ «առաջադիմական» կամ «հետադիմական» սերժականներ, «լևոնա-քոչարյանականներ», թե «րաֆֆիականներ»՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ այդպես շարունակել (նկատի ունեմ երկրի տնտեսական և քաղաքական զարգացումը) այլևս չի կարելի, դա ոչ մեկի շահերից չի բխում»:
«Հայտնի լրագրող Սեդա Մավյանը եղել է Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումների և հանրահավաքի ժամանակ և հարցազրույց արել Սյունիքի մարզպետ տխրահռչակ Սուրեն Խաչատրյանի հետ, ով ավելի հայտնի է Լիսկա մականունով»։
«2013 թ. մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատված գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը «լուրջ պատճառներ» ունի»:
«Պետք է զգաստանալ, համապատասխան լուծումներ գտնել, իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, եկամուտներ ու այնպիսի եկամուտներ, որով կարողանան արժանավայելությանը մոտիկ ապրելակերպ ապահովել»:
«Եթե իսկապես այս գործարքը կայանա, ապա այն սենսացիոն քայլ և տնտեսական քաղաքականության փոփոխության կտրուկ որոշում կլինի իշխանության կողմից»: