Բաժիններ՝

ԱԱԾ-ից էլ են «կճմտել». մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել որոշ պետական գերատեսչություններում այն պահից, երբ ՀՀ վարչապետի հրահանգով որոշվել է գումար փոխանցել կարկուտից տուժած գյուղացիների համար ստեղծված հիմնադրամին:

Մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեին հրահանգվել է աշխատողների աշխատավարձից «պահել» 60 հազարական դրամ և դրանք ամբողջությամբ փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: հենց այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ ՊԵԿ շարքային աշխատակիցները ստանում են 45 հազար դրամ աշխատավարձ, իսկ մնացած 100 հազար դրամը պարգևավճարներ են, որոնք գոյանում են մաքսավճարից: Իսկ փոխանցում, փաստորեն, կարելի է եղել անել միայն ֆիքսված աշխատավարձից, իսկ այս պարագայում ֆիքսված աշխատավարձն ավելի քիչ է եղել, քան պահվող-փոխանցվող գումարը, ուստի՝ «մինուսով» փող փոխանցելու «գործը» գլուխ չի եկել: Արդյունքում, վարչապետը «յան է տվել» ՊԵԿ-ից:

«ՉԻ» տեղեկություններով՝ 60 հազարական դրամ, այնուամենայնիվ, գործադիրը «կճմտել» է Ազգային Անվտանգության Ծառայությունից: Ի դեպ, ԱԱԾ աշխատակիցներին էլ հրահանգված է լռել և որևէ տեղ չբարձրաձայնել, որ իրենց աշխատավարձերից 60 հազարական դրամ է պահվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031