«Հավանական է, որ Ծառուկյանն ընդունի առաջարկն ու գնի այդ գործարանը, քանի որ «Արարատցեմենտի» սեփականատերը ևս ինքն է»:
«Հանրապետականի օգտին քվեարկած մոտ 700 օգտատերերի առնվազն կեսը ռուսներ, ուկրաինուհիներ, ղազախներ ու տաջիկներ են։ Քվեարկության մասնակիցների մեջ նրանց թիվը մեկ օրում ավելացել է մոտ 150-ով»։
«Ենթադրվում է, որ հեռուստամեկնաբանի եղբայրը, մինչև փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ստվերային քարոզչություն է իրականացրել ոչ իշխանական թեկնածուի օգտին, ինչն էլ աննկատ չի մնացել իշխանությունների աչքից»:
Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Եվա Ռիվասը հարցազրույց է տվել «Ժամանակ» օրաթերթին։
«Ես միստիկային չեմ հավատում: Ես ուզում եմ նախ պարզվի, թե ինչ է եղել, պատճառները վերացնենք, ոչ թե ինչ-որ միստիկայի մեջ խորանանք: Ես դա չեմ ուզում»:
«Այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ Նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց»:
«ԲՀԿ-ի «քվոտայով» նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է»:
«Ձուկը դեռ չէր թանկացել, բայց ըստ վաճառողների, դա կլինի այսօր-վաղը»:
«Մարտի 11-ից ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով հրապարակում է առանց ուղեկցվող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների վիճակագրությունը»:
«Երբ քաղաքական գործիչները, մասնավորապես՝ պարոն Օսկանյանը, այսօր պայքարում են մամուլի ազատության համար, նրանք չպիտի մոռանան, որ տարիներ շարունակ այդ ազատություն խեղդողների շարքերում էին»:
«Գործարքն իրականացվել է նրա եղբոր՝ Հակոբի միջոցով ասել է թե՝ սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է»:
«Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, մեր հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել»:
Լրագրողների հետ ոչ կոռեկտ շփումների, հաճախ թիկնապահների միջոցով բռնություններ գործադրելու սովորություն ունեցող Բեգլարյանը, ակնհայտորեն, առաջընթաց է ապրել:
«Իշխանության վերնախավի ներկայացուցիչները վերջին օրերին մասնավոր զրույցներում շարունակ խոսում են այն մասին, որ ապրիլի 9-ից հետո կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինելու, լուրջ փոփոխություններ սպասվում են աշնանը»:
«Տ. Մարգարյանը «լավ պաշտոն» է խոստացել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի որդուն, բայց միայն այն դեպքում, եթե պատգամավորը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «լավ» ձայներ հավաքի»:
«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սաթիկ Սեյրանյանի հեղինակային հաղորդաշարի ժամանակ սկանդալային հայտարարություն է արել»:
«Անհրաժեշտության դեպքում նրանք քաղաքացիական հագուստներով մտնում են հանրահավաքի մասնակիցների մեջ ու պրովոկացիա սարքում, այսինքն դառնում են շարքային խուլիգաններ»:
«Վոլոչկովան Երևան է ժամանելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով՝ վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով»:
«Ինչպես ամեն անգամ նախագահական ընտրություններից հետո, հանրությունը պետական համակարգի թարմացում է սպասում, բայց ամենաառանցքային պաշտոնների հետ կապված՝ հանրությունը կատարյալ անորոշության մեջ է»:
«Դ. Հակոբյանից երեկ «Ժամանակը» հետաքրքրվեց, թե եթե սատարում է կուսակցությանը և մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, ապա ինչու՞ իրեն չեն ընդգրկել ԲՀԿ ավագանու համամասնական ցուցակում»:
«Բովանդակությունը հետևյալն է՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը»։
«ՀՅԴ-ն գնալո՞ւ է Սերժ Սարգսյանի Երդմնակալության արարողությանը հարցին՝ «Կապրենք՝ կտեսնենք»,– երեկ այսպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը»:
«Ապրիլի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծիծաղի համաշխարհային օր, սակայն այս տարի Հայաստանում այն ունենալու է բոլորովին այլ նշանակություն, այդ օրը մեռելոց է, հետևաբար՝ ոչ աշխատանքային»:
«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտերիմներով ու նախկին աշխատողներով ստվերային քաղաքապետարանի նման ինչ-որ կառույց է ստեղծել, ժամանակ առ ժամանակ «նիստեր» ու «խորհրդակցություններ» է անցկացնում, ելույթներ ունենում և մասնակիցներին հանձնարարականներ տալիս»։
«Եվ քանի որ դաշինքը չի կայացել, առաջարկն էլ մնացել է թղթի վրա: Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել»:
«Իսկ թե ո՞րն է քաղաքացու մեղքը, որը վճարել է տուգանքը, բայց դա ապացուցելու համար պետք է օրեր կորցնի տարատեսակ կազմակերպությունների հարցումներ անելով, ոստիկանությանը բնականաբար չի հուզել»։
«Մարտի 23-ին Ավան-Առինջի 4/2 շենքի բակում հնչած կրակոցներն ուղղված են եղել Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդուն՝ Անուշավան Մանուչարյանին, որը, ի դեպ, Աժ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: «Ժողովուրդի» հետ զրույցում Բերդի քաղաքապետը կրակոցները համարեց շփոթմունք և նշեց, որ իր տղան թշնամիներ չունի. «Իմ տղան գաղտնիք չունի ինձանից, ու ես […]
«Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները՝ ուղղված Սերժ Սարգսյանին, իրենց մեջ պարունակում էին առնվազն մարզպետի հինգ պաշտոն: Այս փաստը մարզպետները ցավոտ են ընդունել ու կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդ քայլին չի գնա»:
«Առայժմ պարզ չէ, թե ինչով կարող են ավարտվել բանակցությունները, փոխարենը կարելի է վստահաբար ասել, թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ և իրենց շրջապատող «բազեների» հորդորով ցուցաբերեն «վճռականություն»»:
«Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո հրաժարվել նաև իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի ծառայություններից և վերջինիս հետ ուղարկել մեդիաոլորտ»: