Բաժիններ՝

ՀՀԿ-ն միայն կոճակ կարող է սեղմել. մամուլ

««Դուք որպես Ազգային ժողովում ներկայացված իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ՝ Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, որ դահլիճում չէիք և ձեզանից շատերը դահլիճում չէին այն պահին, երբ ՀՀ խորհրդարանում Մոլդովայի ներկայացուցիչը «ագրեսոր» հռչակեց Հայաստանին, ինչը ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչների կողմից ընդունվեց ծափողջույններով». «ՉԻ»-ն այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Գում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու շարունակում.

«Վերջինս այսպես պատասխանեց. «Գիտեք, պատասխանատվությունը մի փոքր ավելի պատասխանատու հասկացություն է: Եթե հարցադրումն անում ենք, պետք է նաև ազնիվ լինենք պատասխանել: Այդ հայտարարությանը ո՞վ պատասխանեց. Հանրապետական կուսակցությունը, Տիկին Նաղդալյանը, Դավիթ Հարությունյանը: (Նշենք, որ Դավիթ Հարությունյանը միայն հանդարտվելու կոչ էր անում.-հեղ.):

Թող բարի լինեին մյուսներն էլ ներկա լինեին: Պարտադիր չէր, որ ՀՀԿ խմբակցության 70 պատգամավորներն էլ ներկա լինեին, որ համարժեք պատասխան տային: Համարժեք պատասխան տրվել է փոխխոսնակի մակարդակով: Տիկին Նաղդալյանը բավական սուր, կտրուկ արձագանքել է, արձագանքել են նաև իր կոլեգաները»:

Սահակյանը նաև հավելեց. «Ուղղակի ոչ մեկն ապահովագրված չէ նման դեպքերից, և ոչ մեկը չէր կարող ենթադրել, որ այդ տխրահռչակ տիկինը մեծ քանակությամբ խավիար կերած եկել և պատվեր էր կատարում: Չի կարելի նմանատիպ դեպքերի վրա շահարկումներ կատարել: Եթե մենք ավելի կոշտ պահեինք մեզ, պահեինք սադրանքին համարժեք, ինչպես իրենք ցանկանում էին, մենք ուղղակի պետք է հերոսացնեինք մեր քայլը Ադրբեջանում և միջազգային հանրության մոտ: Ասեմ, որ մենք կողմ չենք, որ ագրեսիա չլինի: Մենք էլ ենք կողմ: Ո՞վ է ագրեսոր: Ագրեսորն իրենք են, որ եկել են և մեր պապերի դարավոր հողն ուզում են վերցնել: Եվ ինչպես իրենք էին Սովետական Միության փլուզումից հետո անկախացել, Արցախի ժողովուրդը ևս՝ որպես էս արևի տակ լիարժեք ապրելու իրավունք ունեցող ժողովուրդ, հանրաքվեի միջոցով արտահայտել է իր կամքը»:

Ստացվում է, որ ՀՀԿ-ն «ֆուլ սերվիս» է ապահովում միայն այն ժամանակ, երբ պետք է լինում որևէ օրինագիծ դակել, մնացած պարագաներում ՀՀԿ-ն ոչ միայն բացակա է, այլ նաև հանգիստ մուննաթ է գալիս ոչ ՀՀԿ-ական պատգամավորների վրա՝ հարց հնչեցնելով, թե նրանք որտեղ էին»:

Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս