«ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ներկայումս 60 թափուր աշխատատեղ կա»:
«Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Ավիա-Սերվիս» ընկերությունը զբաղվում է ավիաուղիների սննդի հարցերով` պատրաստմամբ և ապահովմամբ»:
«Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանն այս տվյալը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ հիշեցնելով, որ իրենց կայքում պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում աղմկահարույց այս գործի վերաբերյալ»:
«Դեպքի վայրի մոտ գործող գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել են, թե գյուղապետի «դեմը կտրել» է մի սև մեքենա, որի համարանիշը չեն հայտնում»։
«Սա ահաբեկչություն է՝ կատարված այդ տեսակի դեմ, այդպիսի մարդու դեմ։ Այդ մարդը ամբողջ կյանքով ապացուցել է, թե որքան է սիրում իր երկիրն ու հայրենիքը և ինչպես կարելի է ճիշտ համայնքապետ լինել»։
«Իմ տղան գնաց Գլենդել, սովորեց էդքան, որ գա ստեղ ավագանի՞ աշխատի: Ասում են՝ քաղաքապետի տեղակալ պիտի դառնա, նման շշուկներ են ականջիս հասել, բայց ես հաստատ համոզված եմ, որ ոչ էլ դա է իրան պետք»:
«Ֆեյսբուքյան մի օգտատեր, ով իրականում «Բարև Երևան» դաշինքի համակիր է, պատմեց, որ քաղաքապետի էջից իրեն եկել է «խնդրանք»` ֆեյսբուքում անցացվող հարցմանը քվեարկել ՀՀԿ-ի օգտին, ինչն էլ մեր զրուցակիցն արել է` Տարոնի «խաթրը» չկոտրելու համար»:
«Թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա»:
«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև լարված հարաբերությունները` կապված առաջիկա ընտրությունների հետ, շարունակվում են»:
«Կազմեք կարճ նախադասություններ «ժողովուրդ» բառով, և դուք արդեն երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ եք: Այդ ոչինչ չնշանակող, որևէ բովանդակություն չունեցող ֆրազները՝ գումարած այլ կուսակցությունների հասցեին թունոտ ակնարկները, փայլուն քաղաքական կարիերայի հիմքն են»:
«Ժողովուրդի» ձեռքում է հայտնվել այդ սկանդալային տեսանյութը, որտեղ իսկապես Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական է բնութագրվում:
«Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը չէր պատասխանում հեռախոսազանգերին՝ վերջինիս մասնակցության հարցը մնաց առկախ»:
«ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը վերջերս խորհրդարանական միջազգային բոլոր պատվիրակություններում ու բարեկամական խմբերում փոխել է իր անդամներին՝ Ալեքսանդր Արզումանյանի ու Խաչիկ Քոքոբելյանի փոխարեն ներկայացնելով Ռուբիկ Հակոբյանին, Զարուհի Փոստանջյանին ու Թևան Պողոսյանին»:
«Ուշագրավ է, որ այդ մեքենայի վարորդը, իբր շեղելու համար մեր ուշադրությունը, խաչմերուկներում գնում էր ոչ թե մեր ուղագծով, այլ թարթիչները միացնում էր և ուղևորվում լրիվ այլ ճանապարհով, սակայն մի քանի վայրկյան անց շրջադարձ էր կատարում և նորից գաղտնի հայտնվում էր նույն ճանապարհին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ու նրա թիմը»:
«Երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ տխրահռչակ Լֆիկ Սամոն, «Փակ Շուկայի» շինարարության տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում` բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով»:
«Մենք նորմալ աշխատանքային փոխհարաբերություններ ենք ունեցել: Այդ խոսակցությունները ասողների ախմախության արդյունքն են: Իհարկե, աշխատանք է, տարաձայնություններ էլ են լինում»:
Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է կատարել:
«Ինձ թվում է, «ոգևորելու տեսության» կողմնակիցները անում են նույն մեթոդաբանական սխալը, որն անում է նաև Սերժ Սարգսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, գտնում էր, որ երկրում ստեղծված «գաղջ մթնոլորտի» համար պատասխանատու են նաև լրատվամիջոցները: Իսկ այս մարդիկ կարծում են, որ ռեժիմը չի տապալվում, որովհետև որոշ լրագրողներ ժողովրդին չեն ոգևորում»:
«Երբ քննարկվել է ապրիլի 9-ին կայանալիք Սարգսյանի երդմնակալության հարցը, Աժ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման ներկա է լինելու նիստին»:
«Երեկ էլ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե գնդակոծության են ենթարկվել ադրբեջանական բնակավայրերը»:
«Մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև»:
«Երևանցիներին տրակտորներ պետք չեն, աղբահավաք մեքենաներն էլ չեն տպավորի, մնում է կանխիկ փողի գործոնը, ինչի մասին մամուլն արդեն իսկ ահազանգում է»:
«Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ արդեն հայտեր կան, քննարկվում են նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավվեն շահագրգիռ ներդրողներ»:
«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 տարի առաջ պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը գոյություն չունի ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո»:
«ԲՀԿ-ի դե ֆակտո քաղաքապետացու, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի մտերիմներից մեկն օրերս բավականին հետաքրքիր վերհուշ պատմեց»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում. «Ըստ դրա, երբ 97-ին ինքն ու ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը մեկնել են Մոսկվա` մասնակցելու Պետդումայի նիստին, Մոսկվայում հանդիպել են հայ գործարար Գուրգեն Արսենյանին: Արա Սահակյանը, վերջինիս դիմելով, ասել է` աչքդ լույս, վերջապես վարչապետ […]
«Փորձ է արվում հնարավորինս հարթել «Հետք» պարբերականի իրականացրած լրագրողական հետաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Նաիրիտի» սնանկացման շնորհիվ և օֆշորներում իրականացրած մութ գործարքներով տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանել»:
«Հայաստան-Չեխիա խաղում Հայաստանի հավաքականի պարտությունը բուռն արձագանքներ է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ շատերը պահանջում են անգամ գլխավոր մարզչի հրաժարականը: Այս և այլ թեմաների շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
«Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը՝ հացադուլը դադարեցնելու մասին, ուրախալի լուր է: Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանում, որ որևէ մեկը իրեն միտումնավոր կերպով վնաս տա և փչացնի իր առողջությունը»:
«Մեկ հատիկ ներկված ձուն «Արաքսը» վաճառում է 75 դրամով, ինչը բավական թանկ է ՏՄՊՊՀ-ի հրապարակած տվյալների հետ համեմատած. այս կառույցն ասել էր, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, Զատկին ընդառաջ , իրենց արտադրանքն ընդամենը 2-3 դրամով են թանկացրել»:
Երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետին հրավիրեց ժողովրդի առջև իր գլուխը ջարդելու` ասելով, որ եթե Սուրեն Խաչատրյանին «Լիցկա» անվանելով վիրավորել է, ներողություն է խնդրում, որ խոցել է նրա «փխրուն հոգին»: