Բաժիններ՝

Սենսացիոն բացահայտում՝ վարչապետի և նրա եղբոր գործունեության մասին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աղետներից տուժած քաղաքացիների փոխհատուցման, ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների, աղքատության ցուցանիշի նվազման, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման և այլ կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար ՀՀ պետբյուջեում գրեթե միշտ փող չկա: Իսկ ահա զվարճանքների, դասախոսությունների, անհեթեթ ծրագրերի համար գումարներ գտնվում են:

«Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին և 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը տվել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որտեղ ՀՀ դեսպանը վարչապետի եղբայրն է):

Թե ինչպես են ծախսվել այդ գումարները, որքանն են գրպանվել կներկայացնենք «Ժողովուրդի» վաղվա համարում:

Միայն հիշեցնենք, որ երբ Տ. Սարգսյանը ՀՀ վարչապետ դարձավ, ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը 17,6 տոկոս էր, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը՝ 1,6 տոկոս: Իսկ հիմա աղքատության ցուցանիշը 35 տոկոս է: Կարծում ենք մեծ տնտեսագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչու է աղքատանում ժողովուրդը, և ինչպես է հարստանում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն իր սիրելի նախարարներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս