Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանի բիզնես-հետաքրքրությունները՝ Արցախում. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ անցած շաբաթ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է այց կատարեր Ուկրաինա, որը չստացվեց, դրա փոխարեն նա շաբաթ-կիրակի օրերին իր համար այց կազմակերպեց դեպի Արցախ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Ավելին՝ այդ այցի համար կարծես թե հրավերք էլ չի եղել: Համենայնդեպս, այդպիսի որևէ հրապարակում չի եղել: ԼՂՀ նախագահի կայքում այցի հետ կապված հաղորդագրության եջ ընդամենը նշված է, որ Բակո Սահակյանը Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է, և նրանք ծանոթացել են Արցախի հարավային թևում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Կարծիքներ են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանն Արցախ է մեկնել ոչ միայն, այսպես ասած, միջպետական այցի շրջանակներում, այլև ինչպես ՀՀ շատ պաշտոնյաներ, նա այնտեղ նաև բիզնես-հետաքրքրություններ ունի:

Արցախը հարուստ բնություն և գյուղատնտեսությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ունի, ուստի գյուղատնտեսության ոլորտում մեծ բիզնեսներ ունեցող ԱԺ նախագահի աչքից այդ հնարավորությունը չէր կարող վրիպել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031