«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանն իր տան բակում արջեր է պահում: Նա, հետ չմնալով իր ուսակցական առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, անձնական կենդանաբանական այգի է հիմնել»:
«Եթե տրանսպորտի թանկացման դեմ ընթացող ակցիաները թափ հավաքեն, ու սոցիալական բունտի վտանգ առաջանա, իշխանությունները, մասնավորապես քաղաքապետարանը, վերանայելու են իրենց որոշումը»:
«Այսօր կառավարությունը քննարկելու է Չինաստանի Մակաո նահանգի և ՀՀ միջև վիզային ռեժիմի փոխադարձ վերացման մասին համաձայնագիր նքելու հարցը»:
«Մարդիկ իրար նկատմամբ զգում են որոշակի հարազատություն, և երբ, ասենք, «ջիպի» տերը կանգառից անվճար ուղևոր է վերցնում, այդ ուղևորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»: Որովհետև մարդ լինելն ու իրար օգնելն ավելի կարևոր է, քան «Բրաբուս» քշելը կամ հայտնի լինելը»:
«Մինչ Սերժ Սարգսյանն իր հանգիստն է անցկացնում Եվրոպայում, արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Եվրամիության հետ Հայաստանի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ 1 տարի 2 ամիս տևած 7 փուլանոց բանակցություններն ավարտվեցին»:
«Այն, ինչ կատարվում էր երեկ Երևանի կենտրոնում, ցույց է տալիս, որ ուղեվարձի թանկացման դեմ սկսված քաղաքացիական ինքնաբուխ շարժումը մեծ տեմպերով ծավալվելու միտումներ է դրսևորում: Երևանը ապրում է ուրիշ կյանքով»:
«Որքան էլ տարօրինակ է, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, սոցիալիստ Կիրո Մանոյանը գրեթե մտածում էր նույնպես, ինչպես լիբերալ, երբեմնի իրենց օպոնենտ Հրանտ Բագրատյանը»:
«Վարորդներից Լեռնիկը երեկ «Ժամանակին» ասաց, որ շատ քչերն են այս օրերին վճարում 150 դրամ, սակայն իրենք թույլ չեն տալիս, որ վիճաբանություն լինի, քանի որ ունեն հրաման, ներքին պայմանավորվածություն, որ եթե ուղևորը տա 100 դրամ, ձայն մի հանեք»:
«Ըստ պաշտոնական հաղորդագրության, անցած տարվա առաջին երկու եռամսյակներին ոստիկանությունը միջինը թաքցրել է 460 հանցագործություն: Իսկ ոստիկանապետն էլ եղել է նույն Վովա Գասպարյանը»:
«ԱԺ նորանորոգ դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր «Օսվենցիմի գազային կամերայի». օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից՝ միջանցքներում չխեղդվելու համար»:
«Հուլիսի 22-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացու վիրավորված՝ 1994 թ. ծնված Նարեկ Հովսեփյանը, որն 9 ամսվա զինծառայող էր, բնակվում էր Վանաձորի Տարոն 2 թաղամասում»:
«Գագիկ Բեգլարյանն ընդամենը օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով: Այսօր իրավիճակն այլ է՝ Երևանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների և հասարակական ճնշումների արդյունքում»:
«Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով, որովհետև այդ «գծատերերն» անձամբ իրենք են»:
«Երեկ, ժամը 14:30-ի սահմաններում, Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրիշս մետալ Կապան» ՓԲԸ-ում մեքենաների վերանորոգման արտադրամասում ապարաբարձիչ մեքենան հարվածել է տվյալ պահին մեքենայի դիմացով անցնող ընկերության աշխատակից 27-ամյա Սամվել Զաքարյանին»:
«Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է»:
«Փաստորեն, պետության առաջին երեք առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք սեփական հանգիստը, շոուներն ու զվարճանքներն ավելի բարձր են դասում, քան ժողովրդի խնդիրները»:
«Հայկական բանակում լուրջ դժգոհություն է բարձրացել աշխատավարձերի չափի հետ կապված»:
«Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը երեկ Բաղրամյան 26-ում սպասելիս է եղել խորհրդային տարիների դիսիդենտ Մերուժան Հովհաննիսյանին, ով նախագահական նստավայր էր գնացել՝ հետ վերադարձնելու իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը»:
«Հրագդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն անցել է խնայողական ռեժիմի, ինչի պատճառով վտանգվում է ոչ միայն աշխատակիցների, այլև հարակից համայնքների բնակիչների առողջությունը»:
«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա աոաջին վեց ամիսների պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրված գնաճի տեմպն ավելի մեծ է եղել, քան միջին ամսական աշխատավարձի աճը»:
Սերժ Սարգսյանը «մեկնել է կարճատև արձակուրդ», Հովիկ Աբրահամյանը՝ նույնպես:
Անհետացման պատճառը եղել են պարտքերը, որոնց պատճառով գյուղապետարանին պատկանող մի շարք շինություններ գրավ են դրված»:
«Արդեն երկրորդ օրն է՝ Երևանի քաղաքայինտրանսպորտը թանկացել է՝ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները՝ 50, տրոլեյբուսը՝ 100 տոկոսով: Արդեն երկրորդ օրն է՝ հասարակական ակտիվիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ այդ թանկացման:
«Անցած ամիսների ընթացքում նախագիծը անցել է մանրամասն քննարկումների միջով, բավականաչափ հղկվել, մշակվել է, ահա և հասունացել՝ պաշտոնապես հրապարակվելու համար»:
«Հյուրին նման ձևով չեն վերաբերվում: Դու էդ հյուրի կարիքն ունե՞ս, չէ՞, որ եկել աշխատում է»:
«Հայրենի ԱԺ-ում բավականին հետաքրքիր իրավիճակ է ոչ միայն սենյակների, ավտոմեքենաների բաշխման, «կենսագործման», այլև այդ նույն ավտոմեքենաների կողմից կատարված երթևեկության կանոնների խախտմանն առնչվող տուգանքների առումով»:
ՀՀ ԱԺ-ն միայն օդանավակայանի VIP ծառայությունից օգտվելու համար վճարել է մոտ 760 հազար դրամ:
«Մինչ ՎՊ-ն ու դատախազությունը որոնում են պետական միջոցների փոշիացման մեղավորներին ու «ատկատների» պատասխանատուներին, պարզվում է՝ պետական հովանավորությունը Հայաստանում «եղբայրական մակարդակում» է»:
Մերուժանը համարում է, որ այն այժմ ոչինչ չարժե, քանի որ գործող իշխանությունը կեղեքում է ժողովրդին ու հայաթափում երկիրը:
«Երեկ ՀԱԿ դատապարտված ակտիվիստների համար ՀԱԿ-ի կազմակերպած ավանդական ցույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը»: