«Եթե «Ժառանգությունը» չմասնակցեր, վստահեցնում եմ ձեզ, որ Սուրեն Խաչատրյանը երկրորդ ֆիկտիվ թեկնածուն էր դնելու և անունը դնելու էր, որ 2 թեկնածու կար, միջազգային կառույցների մոտ ներկայացնելու էր, որ ընդդիմությունը վախեցավ իր պարտության պատճառով այլ մահանաներ բերելով չմասնակցեց, բայց իրականում այնտեղ ամեն ինչ հրաշալի էր»:
«ՀՀԿ-ականն անուղղակի կերպով հասկացրեց, որ եթե ՌԴ-ն գնա այդ քայլին, ապա «հարվածը կլինի ներսից»՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից»:
«Երեկ Երևանի կենտրոնական փողոցներով շրջելիս պարզեցինք, որ կարմիր գծերով գծանշված չեն նախարարությունների, դատախազությունների, դատարանների, ոստիկանական շենքերի, բանկերի մուտքերի առջևում գտնվող տարածքների ավտոկանգառները»:
«Շրջանցիկ ավտոճանապարհը ևս լիովին չի ապահովում միջպետական ավտոճանապարհի այս հատվածով երթևեկողների անվտանգությունը, քանի որ ավտոտրանսպորտը խոցելի է ադրբեջանական դիրքերից»:
«Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց»:
«Սպասում եմ օբյեկտիվ քննության, ես ոչ մեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ, պատահեց: Ես այժմ պետք է հավաքվեմ, որ այս փորձությանը դիմակայեմ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, տրանսպորտի սակագների, ապա քաղաքապետարանի մոտ ակցիաների հետ կապված՝ իշխանության մեջ 2 տեսակետ է ձևավորվել: Մեկն այն է, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել՝ իրենք իրենց կմարեն, մյուսն էլ՝ թե պետք է քայլեր ձեռնարկել և ցրել անհնազանդ «ջահելներին», որ օրինակը վարակիչ չլինի, և «հասարակական անդորրը չխախտվի»: Մեր աղբյուրներն ասում են, […]
«Երեկ Երևանում նկատեցինք, որ կարմիրով գծանշել են նաև այն տարածքները, որոնք մինչ այդ ճանապարհային ոստիկանությունը համարում էր արգելված գոտի, և այնտեղ կայանման համար վարորդը տուգանվում էր: Իսկ հիմա նախկին արգելված գոտիները գծանշվել են կարմիրով, ինչը նշանակում է, որ դրանք արդեն վճարովի ավտոկանգառներ են դարձել»:
«Ըստ Կարեն Ավագյանի` Գյուլը քիչ-քիչ նմանվում է Ադրբեջանի ղեկավարին, ով սկսել է ուղղակի հայտարարություններ անել, փոխանակ բուն գործով զբաղվի»:
«ՀՀ իշխանությունները լավ են յուրացրել «Հաց և տեսարաններ» հայտնի կարգախոսը: Միայն թե մեր պարագայում հացը գնալով պակասում է, փոխարենը անպակաս են տեսարանները»:
«Ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած և ՀԱԿ-ի հետ իր գաղափարական անհամաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձևավորվի, և ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա»:
«Բավականին լարված հարաբերություններ են ձևավորվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի միջև»:
«Ռուսները արդեն իսկ գիտակցել են, որ տարածաշրջանում ստատուս-քվոն փոփոխված է, և այն ինչ ունեին քսան տարի առաջ՝ չորս-հինգ ռազմաբազա Հարավային Կովկասում և ունեին մանևրելու հնարավորություն՝ հիմա դրա հնարավորությունը չունեն»:
«Այսօր աշխարհի զարգացած և քաղաքակիրթ երկրներում ուղևորափոխադրում հիմնականում իրականացվում է էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես անհամեմատ մաքուր է»:
«Մեռելոցներն «օրինականացնելուց» հետո ջերմոցի գործը շատ լավացել է՝ մեխակների վաճառքը կրկնապատկվել, ինչն էլ մեծացրել է նախկին պաշտոնյայի եկամուտը և հարգանքը Տիգրան Սարգսյանի նկատմամբ»:
«Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն»:
«Հայաստանի 13 հ/կ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին: Հ/կ-ները մտահոգված են նամակի հանրայնացմամբ եւ կարծում են, որ դա թուլացնում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը»:
«Կիլիկիա» գարեջրի հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Դեռ մեկ շաբաթ առաջ ամռան այս տապին հայաստանյան շուկայում նվազել էր «Կիլիկիա» գարեջուրը, և տեղեկություններ էին տարածվել, թե պատճառը ոչ թե լայն սպառումն է, այլ հարկայինի հետ ունեցած խնդիրները, ինչի պատճառով էլ, ի նշան բողոքի, դադարեցվել են գործարանի աշխատանքները»:
13 տարի ազատազրկման վայրում անցկացրած դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, ով կալանավորվել է 2003 թ., պետք է արդեն ազատ արձակված լիներ, քանի որ լիովին կրել է պատիժը, նրա վրա տարածվում է նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը:
«Այն թեև խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը, և ենթադրվում է, որ պետք է Աստծո օրհնությունը բերեր Հայաստանին ու դատախազի հարազատ Ապարանին, սակայն հակառակ էֆեկտն է առաջացրել»:
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ արհամարհել այն փաստաթղթերն ու կոչերը, որ հնչում են ԼՂՀ-ից` չցանկանալով տեսնել այդ պետությունը որպես պետական միավոր»:
«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև արդեն տարիներ շարունակ ձգվող սառը հակամարտությունը պարբերաբար նորանոր դրսևորումներ է ստանում: Մե՛րթ խաղաղվում են, մե՛րթ լարվում»:
«Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, ով 2 տարի ղեկավարեց ԲՈՀ-ը, նեղ միջավայրում ասել է, որ փորձել է դիմադրել և ամեն տգետի դիսերտացիան չհաստատել, սակայն ճնշումներին դիմանալը շատ բարդ էր, և այսօր միայն մի դիսերտացիայի հաստատումն է ծանրացել խղճին, և ափսոսում է, որ զիջել է»:
«Ամենացավալին և անտանելին այն է, որ մենք էլի ունենք հինգերորդ շարասյուն: Մարդիկ, չէ՞ որ դուք 99 տոկոսով քվեարկել եք ձեր անկախության օգտին, տեր եղեք այդ անկախությանը»:
«Վերջին օրերին «Ժողովուրդը» ՀՀ քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ Սևան-Երևան մայրուղու սկզբնամասում և մայրաքաղաքի էլի մի քանի հատվածներում գործում են «թաքնված տեսախցիկներ», որոնք մեքենաներին նկարում են հետևից:
«Հանրապետության փողոցի վրա, «Mothercare» մանկական հագուստի խանութի վերևի հարկում մի շքեղ ցուցանակ է հայտնվել, որի վրա ոսկետառ գրված է` «Ազգային միաբանություն»»:
«Վարչապետի խորհրդատուները վերջին շրջանում լրջորեն կենտրոնացել են Տիգրան Սարգսյանի անձը ժողովրդին սիրելի դարձնելու խնդրի վրա»:
«Մեզ մոտ, ցավալի է, բայց պաշտոնյայի հեղինակությունը ստեղծվում է թանկ հագուկապի, շքեղ ավտոմեքենաների, թիկնապահների շնորհիվ, այսինքն՝ անձի հեղինակությունը՝ ավտարիտետ կոչվածը, ոչ թաղային իմաստով, այլ հեղինակության, ստեղծվում է այդ տեսակ բաների վրա, ծանր կեցվածքի, մարդկանց վերևից նայելու»:
«Սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, ով այս տարի կայացած նախագահի ընտրություններից հետո Փարիզից հատուկ եկավ Երևան՝ մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին, «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը Հայաստանից հուսահատված է վերադարձել»:
«Այդքան սահման անցա` ոչ մի տեղ ոչ մի խոչընդոտ չստեղծեցին, միայն Հայաստանում խնդիրներ ունեցա: Հենց սահմանի վրա, հայկական մաքսատանը պահանջեցին 27 հազար դրամ գումար վճարել»: