««Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը բանակցություններ է վարում Բաքվի գրասենյակի հետ՝ Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերու հետ հանդիպման վերաբերյալ»:
«Մեր՝ շարքային հարկատուներիս հաշվին անհայտ օլիգարխին հարստացնելու այս անարգել փորձից ոգևորված՝ հիմա Երևանի քաղաքապետարանն է փորձում նույն համամասնությամբ հարստացնել «Փարքինգ սիթի» ընկերության սեփականատիրոջը»:
«Ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը` Դոգը, նոր պաշտոն է ստացել` կրկին համակարգում:
«ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի բնակիչները «հացի խնդիրը» լուծելու համար ստիպված արտագաղթում են: Այս տարի արդեն երեք ընտանիք հասցրել է հեռանալ գյուղից»:
«Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը միավորեն իրենց էներգակիրների մատակարարման ներուժը, ապա դա լրջագույն կախման մեջ կդնի Եվրոմիության երկրներին, իսկ այն, որ այսօր կոշտ մրցակցություն է գնում Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև` փաստ է»:
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ համարվում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը: Նրա գրեթե բոլոր խոսքերն ընդունվում են «հալած յուղի» պես»:
«Ռուսաստանի դեսպանատունը հատուկ միջոցառում է ձեռնարկում ՀՀ այն թերթերի և պարբերականների դեմ, որոնք, իրենց կարծիքով, զբաղված են միասեռականության քարոզչությամբ»:
«Սյունիքի մարզի Կապանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն 9 օր է` մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը, բայց ոչ մի առաջադրում մինչև երեկ չէր գրանցվել»:
«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն օրերս 26 մլն 173 հազար դրամ (մոտ 63 հազար դոլար) է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի համար գույք ձեռք բերելու նպատակով»:
«Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով ԱԺ աշխատակազմը նիստերի օվալաձև դահլիճում իրականացրել է օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքները»:
«Ով մեկ անգամ եղել Էջմիածնի հիվանդանոցում, երկրորդ անգամ ամեն ինչ կանի այլ բուժծառայությունում սպասարկվելու համար»:
«Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններին ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել»:
«Ամիսներ առաջ փորձել են կառավարության բակի քանդածը վերականգնել՝ ասֆալտ անել, սակայն Նարեկը թույլ չի տվել՝ թմբուկն անպայման կառուցելու ենք, թողեք մնա, կարգադրել է նա»:
«Զորամասից իրենց որևէ մեկը չի զանգահարել և տեղեկացրել, որ եղբայրը գերի է ընկել: Ու ընդհանրապես իրենց ոչ ոք ոչինչ չի ասում եղբոր մասին»:
«Նստացույցի մասնակիցներին աջակցող Միհրան Մելքոնյանը, ով արդեն 17 օր գիշերում է քաղաքապետարանի դիմաց, ականատես է եղել, թե ինչպես են կեսգիշերից հետո անհայտ քաղաքացիները ելումուտ անում քաղաքապետարան»:
«Տարիներ շարունակ գոյություն ունեցած «սև դրամարկղը» գնալով նորանոր ձևեր է ստանում, նույնիսկ մասամբ «օրինականացվել է»:
«Այս հեռավոր գյուղերում այնքան քիչ են պաշտոնյաներ այցելում, որ փոխվարչապետի այցից օրեր առաջ գյուղերում մեծ շուքով սկսել են «ուբոռկա» անել՝ ավլել-մաքրել են գյուղ մտնող ճանապարհները, լվացել գյուղամիջյան փոքր հրապարակների ասֆալտը»:
«Հարութ Մուրադյանը վստահեցնում է, որ քաղաքապետը խլում է իրենից սրճարանները, իսկ այգին արդեն ուրիշ վարձակալի են խոստացել»:
«Իմ կարծիքով՝ դա ընդամենը մի խումբ մարդկանց անբավարարվածության կամ որոշ թևերից ստացած հրահանգի դրսևորում է»:
«Հերթական անգամ պետք է արձանագրենք այն իրողությունը, որ մենք ապրում ենք երկու տարբեր իրականությունում. մեկում երիտասարդները ուրախ ու երջանիկ են և վարչապետի հետ երգում են, իսկ մյուսում մեծամասամբ պատրաստ են լքել երկիրը»:
«Ըստ ամենայնի՝ Ս. Սարգսյանը ԳՄ անդամներին կտեղեկացնի, որ այդ ընտրատարածքում առաջադրվելու է Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը»:
«Սերժ Սարգսյանի բոլոր պաշտոնական աշխատանքային գործառույթները տեղեկացվում են հասարակությանը, բայց հանգստի պահերին, երբ մարդն իր անձնական խնդիրներն ունի, պետք չի լուրեր հեղեղել, առավել ևս, որ անվտանգության հարց կա»:
«Մեզանում ավանդույթ է ձևավորվել. ԶԱԳՍ-երի, անձնագրայինի, նոտարիատի բաժինների ղեկավարները բարձրաստիճան պաշտոնյաների կանայք, մտերմուհիները, դուստրերը կամ բարեկամներն են»:
«Տ. Մարգարյանի համար կարևորը ոչ թե մեր երկրի համար արյուն թափած ազատամարտիկն է, այլ փողը և անհայտ ծագմամբ վճարունակ գործարարները»:
«Այլընտրանք չունենք, այլընտրանքը մեր կործանումն է, այսօր աշխարհաքաղաքական հարաբերությունների պայմաններում կամ ԵՄ, Արևմուտք, ՆԱՏՕ, կամ աստիճանական կործանում, որի ականատեսն ու մասնակիցն ենք արդեն»:
«Մոտ 1 տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքը դեռ չի բացահայտվել»:
«Վլադիմիր Գասպարյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի միջև լուրջ համագործակցության պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս հուլիսի սկզբին, երբ աշխատանքային այցով ՀՀ էր ժամանել Վրաստանի ՆԳ նախարարը»:
«Տեսակետ կա, թե Տ. Սարգսյանն իր համար առանձին քաղաքական թիմ է պատրաստում՝ ապագա զարգացումներին «դիմագրավելու» համար»:
«Համլետ Ղազարյանի գլխավորությամբ հանցագործ խումբը զանգահարել էր մարզպետների, գյուղապետերի և, ներկայանալով նրանց վերադասի անունից, խոշոր չափի գումարներ շորթել»:
«Ընկերներիցս մեկը վերջերս նկատել է, որ ակտիվիստների «տրանսպորտային» բողոքի հետ կապված մեր թերթում շատացել են պոպուլիստական նյութերը»: