
Նույնականացման քարտերի առկայությունը անհրաժեշտ չէ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. Նույնականացման քարտերի առկայությունը պարտադիր անհրաժեշտություն չէ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար։ Այս մասին «ՀԺ»-ն տեղեկացել է Կենտրոնական բանկից ստացված պարզաբանումից: «ՀԺ» նշում է, որ պետական ու ոչ պետական հիմնարկներում աշխատակիցներից հաճախ պահանջում են այս քարտերը՝ անտեղյակությունից կամ պետական գանձարանը հարստացնելու մղումից ելնելով: Նույնականացման քարտերը տրամադրելու համար քաղաքացիներից գանձվում է 3 հազար դրամ։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։