էդվարդ Նալբանդյանը երեկ սկանդալային հայտարարություն է արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը երեկ սկանդալային հայտարարություն է արել։ Լրագրողները նրանից մեկնաբանություններ են խնդրել աշխարհահռչակ հայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հնչեցրած մտահոգությունների և քննադատությունների մասին։ «Ես խորը ակնածանքով եմ խոսում նրա մասին։ Մենք միասին ճանապարհորդել ենք, հիմա էլ շփվում ենք։ Շառլ Ազնավուրի բոլոր մտահոգությունները ճիշտ են ու իմաստուն, պետք է հարգանքով վերաբերվել այդ մարդու ասածներին»,–նշել է Նալբանդյանը։ «Ժողովուրդը» հիշեցնում է, որ Ազնավուրը խոսել Էր Հայաստանում հաստատված մաֆիայի մասին, ահազանգել արտագաղթի տեմպերի վերաբերյալ, ընդ որում բավական սուր արտահայտություններով։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031