Պատերազմներում հաղթում են ոչ թե զենքով, այլ կռվելու մոտիվացիայով: Հարևան երկրի ժողովուրդը մեզ վրա հարձակվելու մոտիվացիա չունի, և եթե այդ երկրի ղեկավարությունը, այնուամենայնիվ, գնա նման խելահեղ քայլի՝ մեղքը նրա վիզը:
«Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Հարությունյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ»:
«Հայ վարորդի հանդեպ ցուցաբերված ստորացուցիչ վերաբերմունքը հատուկ է հետսովետական բոլոր երկրնեի իրավապահ մարմիններին»:
«Նախորդ շաբաթ բուժման նպատակով եռօրյա հանգստի մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծեց, թե առողջական խնդիրներով որ երկիր է մեկնել»:
«Այսօր գնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ մեր իշխանական այրերը ելնում են ոչ թե ազգային շահերից, այլ օֆշորային գոտու թալանված կապիտալի անվտանգությունն ապահովելու»:
«Թե ինչ են պատասխանել Կիպրոսից, առայժմ անհայտ է: ՀՀ դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ պատասխանն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն և կցվել օֆշորային այդ պատմության գործով հարուցված քրգործին և չի կարող հրապարակվել»:
«Երեկ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» միութայն անդամները կրկին փորձել են հանդիպել թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ»:
«Շարունակում ենք ապրել Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության իներցիայով, որոնք խիստ անիրավ պետություններ էին: Մասնավորապես, այդ պետությունների ավանդույթի համաձայն՝ երբ մարդը ընկնում է «մենթանոց»՝ նրա հետ կարող են անել ամեն ինչ՝ նվաստացնել, ծեծել, խոշտանգել և այլն»:
«Եվ եթե մինչև երեկ կարող էին թեկուզ չնչին կասկածներ լինել, որ նախորդ օրը ՀՀ քաղաքացուն խալաթով և չստերով դատարան տանելն ընդամենը հանգամանքների բերումով է եղել, ապա «Վեստիի» ռեպորտաժից հետո այդ կասկածներն իսպառ վերեցան»:
«Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը թանկացումների այս ալիքի հետևանքները կործանարար է համարում: Ըստ նրա՝ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից»:
«ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կքննարկի մի որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն է տրվելու մի ընկերության: Արտոնության տալու հիմնավորումներից մեկն այն է, որ այդ ընկերությունը 60 աշխատատեղ է ստեղծելու»:
«Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ՀՀ ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ»:
«Մենուա Հարությունյանը ցանկանում է պատգամավոր դառնալ և այդ նպատակով մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել թիվ 38 ընտրատարածքում»:
«Արդյոք կարո՞ղ է Ադրբեջանը իր համար անվնաս ձևով Ղարաբաղը գրավել: Իհարկե, ոչ, բնականաբար, նա կարող է հսկայական նյութական վնաս հասցնել մեր երկրին, Ղարաբաղին, բայց իրեն ավելի մեծ վնաս է հասնելու»:
Հրաչյա Հարությունյանին երեկ կալանել են նվաստացուցիչ պայմաններում: Ռուսական ԶԼՄ-ների տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրան, ըստ ամենայնի, ուղիղ հիվանդանոցային մահճակալից բերում դատարան՝ խղճուկ տեսքով՝ հագին միայն կանացի ծաղկավոր խալաթ և չստեր:
«Միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքի հիվանդանոցի տնօրեն Մելքոն Տալոյանի և գործավար Սիրուն Մալխասյանի միջև»:
««Ժամանակը» երեկ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի սպանված ղեկավարի աջակիցների վստահությունը վայելող Վովա Սահակյանից փորձեց պարզել, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը և արդյունքը: Նա, սակյան, զերծ մնաց Պռոշյան համայնքում կայացած ընտրություններին անդրադառնալուց»:
«Միկրոավտոբուսների և ավտոբուսների գործող 100 դրամ սակագինը կդաոնա 150 դրամ»:
««Արդշինինվեստբանկից» տուժածների թիվը 100-ից անցնում է: Հիշեցնենք, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիս մասնաճյուղի նախկին կառավարիչ Արման Բաղդասարյանը տարիներ առաջ նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի և «Վարսարթ» ՍՊԸ-ի տնօրենի հետ ձևակերպել էր կեղծ վարկեր»:
«Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հրստացնել իր կուսակցության բյուջեն՝ դժվար չէ կռահել»:
««Նրանք շատ ուզում են, որ ՀՀ-ն ստորագրի Ասոցացման համաձայնագիրը և գնում են զիջումների, ընդառաջում են ՀՀ իշխանություններին»»:
««ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը»:
«ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տևական ժամանակ է՝ շարունակում է անհայտ մնալ»:
«Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը»:
«Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենում հագուստը գնելուց առաջ փորձել այն»:
««Մեր հանրահավաքային պայքարի հիմքում դրված է հստակ քաղաքական հաշվարկ, հստակ կապ ժողովրդի, հասարակության տրամադրությունների հետ և հստակ նկալում՝ ինչի ենք հասել և ուր ենք գնում»»:
«Աղմկահարույց այդ վճռի հիմքում ընկած է 2006 թվականին, այն ժամանակ դեռ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից կաշառք պահանջելու փաստը»:
«Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային» սկանդալը շարունակում է քննարկվել»:
«Տևական ժամանակ է ինչ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում «Օրիֆլեյմի» ֆիրմայում»:
«Մի՛ խաոնվեք մեր սուրբ ազատագրական պատերազմին ձեր կեղտոտ ձեոքերով և կեղտոտ գաղափարներով»: