«Ես չեմ իջնում այդ կարգի մարդկանց մակարդակին». Սարդարապատ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Նախորդ տարվա դեկտեմբերին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի թանգարանում բարձրացված աղմուկը հասավ նույնիսկ մյրաքաղաք։ Թանգարանի տնօրեն, նախկինում գեղեցկության մրցույթներ կազմակերպող Կարեն Արիստակեսյանը տարեվերջյան ընդհանուր ժողովի ժամանակ բռնություն է կիրառել թանգարանի երկու աշխատակցուհիների՝ Անիկ Միքայելյանի և Սիրանույշ Զադոյանի նկատմամբ։ Ծեծկռտուքի արդյունքում կանայք հայտնվել էին հիվանդանոցում։

Տնօրենի նյարդերը տեղի էին տվել այն պահին, երբ հաստիքների վերադասավորման և դրա արդյունքում երկու կանանց աշխատանքից ազատելու մասին հայտարարությանը հետևել էր վերջիններիս «հանդուգն» պահվածքը։

Արմավիրի բժշկական կենտրոնում տևակաև բուժում ստացող թանգարանի աշխատակցուհիներն ասել էին, որ Կարեն Արիստակեսյանից բացի, Անիկին հարվածել է նաև տնօրենի քարտուղարուհի Վարդիթերը։ Փաստի աոիթով ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ էր հարուցվել, որը սակայն, մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով։

Միջադեպի թեժ օրերին, երբ հանրությունը քննարկում էր Կարեն Արիստակեսյւսեի «քաջագործությունները», նույն ինքը՝ թանգարանի տնօրենը, անմեղ դեմքով հայտարարում էր, որ իր խոսքը կասի այն օրը, երբ նախաքննությամբ կպարզվի իր անմեղությունը։
Հիրավի, եկել է այդ օրը, և հենց Արիստակեսյանից էլ փորձեցինք պարզել սեփական վերաբերմունքը «կեղծ» տուժողներ ներկայացած աշխատակցուհիների նկատմամբ։ Հարցին, թե չի պատրաստվում արդյոք հակընդդեմ բողոք ներկայացնել իր բարի անունն ու համբավն արատավորող աշխատակցուհիների նկատմամբ, ասաց. «Ես չեմ իջնում այդ կարգի մարդկանց մակարդակին»։
Ասաց, որ ինքը հիշաչար չէ, կանանցից էլ վրեժխնդիր չի եղել։ Եվ որպես ոչ հիշաչարության արգասիք , նշեց՝ երկուսն էլ շարունակում են աշխատել թանգարանում։

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի  այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս