«Պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` Դերոն, չի ուզում պաշտոնական փաստաթղթերում ճանաչել իր որդուն՝ Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։
«Պատգամավոր Մհեր Սեդրակյանը այժմ Հայաստանում չէ։ Նա կվերադառնա Նոր տարուց հետո, սակայն նրա «տղաները», հավանաբար, օլիգարխ-պատգամավորի հրահանգն ունենալով, չեն թողնում, որ կայարանամերձ շուկայի տերը՝ Գառնիկ Արշակյանը և նրա կինը մտնեն տարածք։
ավուշի մարզի վարորդները բողոքում են, որ մարզում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում լիցքավորվող գազի չափման նոր սարքավորումներ տեղադրելուց հետո իրենք ավելի թանկ են վճարում։ Վարորդները կասկածում են, որ այդ սարքավորումներն այնպես են «կարգավորված», որ աշխատեն հօգուտ գազալցավորման կայանի տիրոջ։
Նոր տարվա շեմին շատերն այս առումով լարված են. կշարունակի՞ իրենց հետ աշխատել Մարգարիտա Գրիգորյան-Ռուբեն Ջաղինյան զույգը, թե՞ ոչ, նրանք չգիտեն։ Մեր տեղեկություններով, «սև ցուցակում» է հայտնվել նաև Արփեն Մովսիսյանի «Հայից հայ» հաղորդաշարը, որն անդրադառնում է մշակութային արժեքներին, մեր մեծերին։
«Էն ժամանակները վերադառնում են բոլոր իրենց ստանդարտներով։ Էդ մսաղացի մեքենան կարող է յուրաքանչյուր պահի սկսել աշխատել։ Եվ մարդիկ կսկսեն իրար վրա դանոսներ գրել և մարդկանց կտանեն կփակեն հոգեբուժարաններում»:
«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Ս. Հարությունյանը խոսել է այն դժվարությունների մասին, որոնց առջև կանգնել է ամբիոնը։
«Ես վստահ եմ, որ ինքը բան է ասել, որում ինքը վստահ չէ, որովհետև սա իմ խնդիրը չէ, սա համակարգի խնդիր է։ Ես խիստ վիրավորված եմ։ Ձեզ կարող եմ անկեղծ ասել, թե որտեղ, ինչքան տնտեսումներ ունեմ, եթե մտքովս անցներ, ես ատկատով որևէ տեղ մի բան կաշխատեի, որևէ բուժհիմնարկ, որևէ մի հիմնարկ չի կարող գալ ասել, որ մեր համակարգում ատկատ գոյություն ունի»:
«Եթե երկիրը ոչ թե պատրաստի արտադրանք է արտահանում, այլ միայն ռեսուրս, նա ինտեգրման կարիք չունի։ Օրինակ՝ Ադրբեջանը ինչի՞ պիտի մտնի որևէ միության մեջ, որպեսզի իր գազի գի՞նը իջեցնի, ակնհայտ է, որ իրեն ձեոք չի տալիս դա»:
4 տարվա ազատազրկման դատապարտված և դեկտեմբերի 20-ին համաներմամբ կալանքից ազատված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս օրերին գտնվում է Ծաղկաձորում։ Նա հանգստանում է իր առանձնատանը։
Ուղիղ մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։
Պատճառն իրենց պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Աժ-ում հայտարարությունն է, ըստ որի ապարանցի տղամարդն առավոտը սուրճը դնում է գազօջախին, գնում է գոմ, կերակրում անասուններին, գալիս՝ մեկ անգամ սիրում կնոջը, երկրորդ անգամ է սիրում, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի։
Նա քայլում էր, լրագրողները կրնկակոխ հետևում էին ընդամենը հետաքրքրվելու՝ իրեն պատկանող սուպերմարկետում վաճառքի հանված, 380 հազար դրամ արժողությամբ ապխտած՝ կոկորդիլոսը բերելու միտքն ինչպես է իր մոտ առաջացել։
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ալկոհոլային խմիչքների սպառման ծավալների նվազման պատճառը կարող է լինել արտագաղթը։
Տաքսի ծառայություն մատուցող ընկերություները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խիստ ուշագրավ կադրային նշանակում է արել. նա ՀՀ առոդջապահությաև փոխնախարար է նշանակել Արման Բաբլոյանին։ Նա Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին է։
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և պատժաչափը կրճատվել 1/4-ի չափով։
Մասնագիտական խորհրդի քարտուղար Աննա Ասլանյանը հարցին սկսել է պատասխանել՝ դեռ չլսած, թղթակցի խոսքը բերանում. «Հարցը ոչ կոռեկտ է, ես դրան կարող եմ անդրադառնալ միայն պաշտպանությունից հետո, Տարոն Մարգարյանը դիմել է ըստ կարգի, ինչպես ցանկացած քաղաքացի և ոչ որպես քաղաքապետ ու ձևակերպվել է որպես հայցորդ»:
Սակայն Սամվել Ավետիսյանի նկատմամբ ոչ թե քրեական գործ է հարուցվել, այլ նյութեր նախապատրաստելուց հետո գործը, ինչպես գրում է թերթը, «ջրվել» է, և նա տուգանվել է:
Ստեփանակերտի օդանավակայանի բացման ձգձգման ֆոնին օրակարգում է հայտնվել Սյունիքը Երևանին կապող օդանավակայանի հարցը։ Կապանում երբևէ գործող օդանավակայանը, ըստ ականատեսների, այնքան էլ անմխիթար վիճակում չէ. որոշակի ներդրումների դեպքում կարող է վերածվել Իրան-Ղարաբաղ-Երևան-Վրաստան «մետաքսե ուղու»
Այս մասին Aravot. am-ին ասել է երթի մասնակից և այդ օրը ոստիկանական բաժանմունք տարված Դավիթ Սանասարյանը։
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվողների մոտ սպասարկման վերաբերյալ դժգոհություններն ավելացել են։ Վերջին՝ աշնանային և ձմեովա ամիսներին միկրոավտոբուսների և ավտոբուսների երթևեկման հաճախականությունը նվազել է։
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԲՈՀ նախագահի երկարամյա տեղակալ Լիլիթ Արզումանյանը, ով Արտյուշա Ղուկասյանի հեռացվելուց հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Երեկ քաղաքական էլիտան Ստեփանակերտի ճանապարհին էր։ Շատերը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին՝ խոսելն «անհարմար» է, իսկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մուննաթ եկավ, թե ի՛նչ հարց կա, որ «էս օրով սենց ուպոռնի զանգում ես»։
Հարցին, թե ինչու ստոմատոլոգները այդպես միանգամից լռեցին, Աշոտ Գևորգյանը պատասխանել է. «Համակերպվեցինք էդ վիճակի հետ»։
«Երբ տեսնում էին, որ երեք զինվորներս խաբում ենք իրենց, տարբեր բաներ ասում, այդ ժամանակ դաժան ծեծում էին մեզ։ Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին»։
Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյաևի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
«Դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են։ Հայաստանի շահերը նրանք չեն սպասարկում, բացարձակապես։ Իրենք այստեղ սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Նրանք, ըստ էության, վերածվել են Ռուսաստանի՝ Պուտինի կողմից նշանակված իշխանությունների։ Փաստացի դա այդպես է»։
Երեկ «Հրապարակի» լրագրողը հետաքրքրվել է, թե պրն Խաչատրյանը «սեքսի մասին» նախարարի խորհուրդները փոխանցե՞լ է իր համագյուղացիներին։
Կառավարությանը պատրաստվում է Հայաստանի քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում փոփոխություն մտցնելով՝ արգելել կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցների, հանձնուքների և փաթեթների միջոցով ստանալ բջջային հեռախոսի սպասարկման համար նախատեսված մասեր և պարագաներ, այդ թվում՝ լիցքավորման սարք և բաժանորդային քարտ։
«ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ։ Դա որ Ամերիկայում լիներ, տանտիրոջը մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի կալանքի տակ… »