Հովիկ Աբրահամյանը` ընդդեմ ՀՀԿ երիտթևի. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Լուրերը, թե նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ում չեն քննարկվել Քոչարյան-կառավարություն «փոխհրաձգությունները», այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ավելին` նիստը երկար է տևել հենց այդ պատճառով և բավականին թեժ է եղել: Շվեյցարիայից նոր վերադարձած Հովիկ Աբրահամյանը, որը նաև ՀՀԿ նախագահի քաղաքական գծով տեղակալն է, հարց է «բարձրացրել», թե ով որտեղից, ինչպես ցանկացել՝ հախուռն, առանց ասել-պայմանավորվելու, պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին: Ներկաները շատ արագ հասկացել են, որ քարը նետված է երիտթևի կողմը՝ Շարմազանով, Կարեն Ավագյան: Սակայն քանի որ երիտթևը տեղյակ էր, որ Գալուստ Սահակյանն է Սեուլից՝ ոչ ադեկվատ խոսելու համար, կարմիր քարտ ստացել Սերժ Սարգսյանից, չի երկնչել, «բոյ» է տվել ԳՄ-ում` հակադարձելով «ծերերի» ասածներին: Սերժ Սարգսյանն առանձնապես ակտիվ չի մասնակցել «քննարկմանը», թողել է, որ ջահելներն ու ծերերն իրար ուտեն, սակայն վերջում պաշտպանել է երիտթևի դիրքորոշումը:

Մանրամասները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս