«Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստաընկերությունները ՀՀ քաղաքացիներին բացատրում են նոր կարգը, համաձայն որի՝ վարորդները կայանատեղերի համար վճարելու են «ավտոմատով» կամ բջջային հեռախոսից համապատասխան հաղորդագրություն ուղարկելով»:
«Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի՝ Մայր աթոռ Սրբ. էջմիածին ուղարկած հրաժարականի դիմումը, ըստ որոշ գնահատականների, քաղաքական ենթատեքստ ունի և պատմության կենտրոնում Սերժ Սարգսյանն է»:
«Չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքև գտնվող ՀՀ ամենամեծ առևտրի կենտրոնի՝ շուրջ 4.5 հա տարածքի վրա կառուցված «Երևան մոլի» բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը»:
«Այսօր, կառավարության նիստում, Վահե Հակոբյանը պաշտոնապես կնշանակվի Սյունիքի մարզպետ»:
«Նման տականքներից կարելի է սպասել. ամեն ինչ խոսում են: Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում: Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների հայրը` Էմիլ Բուդաղյանը:
««Հեսա ես էլ եմ ստուց թռնելու»: Սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների «բողոքական մենախոսության» ավարտը: Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ «թռնելով» ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն»:
«ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ստանձման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ էր մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որտեղ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ նախագահի, ԵԽ գլխավոր քարտուղարի, ՄԻԵԴ նախագահի հետ»:
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ «ՀԺ»-ին ասել է, որ դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում»:
«Երեկ Սյունիքի Շաղատ գյուղում հողին էին հանձնում հուլիսի 5-ին ինքնասպան եղած զինվոր Գաբրիել Լալազարյանի դին: Նա 19 տարեկան էր և զորակոչվել էր հայկական բանակ 2012 թվականին»:
«Սերժ Սարգսյանը շարունակում է բավականին լարված վիճակում պահել իր թիմակիցներին: Նա խիստ բարկացած է իր շրջապատի բոլոր այն պաշտոնյաների վրա, ովքեր հանդգնել են հրապարակային ամբիոններից և ոչ հրապարակային` նեղ-անձնական բնույթի շրջանակներում դրական արձագանքել Վերահսկիչ պալատի աշխատանքներին»:
«Երեկ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի համար»:
«ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանն այսօր գտնվում է ճակատագրական իրավիճակում, որից դուրս գալու համար հարկավոր է գտնել ճիշտ բանաձև»:
«Հուլիսի 7-ից զգալի թանկացավ գազը: Սակայան այդ նույն թանկացած գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց: Սա իհարկե ուրախալի է, բայց միևնույն ժամանակ` տխուր հետևությունների առիթ է տալիս»:
«Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը Գորիսի շրջանն ընդգրկող 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու»:
«Ոստիկանական այդ «պայծառակերպությունը», ի տարբերություն մյուս` արծվի, բազեի, «բորենու» տարբերանշաններ կրող համազգեստավորների, կրում է «ապտեչկա»` աղավնու նշանով, որն էլ Սուրբ հոգու խորհրդանիշն է, ինչն էլ տպավորվել է շատերի մոտ, այդ թվում ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչների, որոնք իրենց փաստաթղթերում նշում են այդ «բարեփոխումը»՝ որպես «անջելս» «գլուխ»»:
«Եթե ամառվա ամիսներին այդ թանկացումն ավելի նվազ չափով կզգացվի, ապա աշնանից հայաստանցիների ծախսերի ավելացումն արդեն, մեղմ ասած, նկատելի կդառնա»:
«Իշխանությունը ոչ ադեկվատ է արձագանքում այս իրավիճակին, և եթե պաշտոնապես չի տրվում սպառիչ բացատրություն, ապա վարչապետի հետագա պաշտոնավարումը լրջագույն խնդիր է ստեղծում պետության համար»:
«Ապրիլի 23-ին` Նոր Նորքի 7-րդ զանգվածում Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման ժամանակ իր լրագրողական աշխատանքը կատարելիս, Տուրբո մականունով հայտնի Աշոտ Պապայանի կողմից ծեծի ենթարկված ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանի գործը կարճվել է»:
«Իսկ այդ վարորդների հետ պայմանագիր կնքո՞ւմ եք, որ իրենք նման ծառայություն են ձեզ մատուցում: «Չէ, չենք կնքում, եթե կնքենք, պետք է գումար վճարենք»»:
«Ռոստամյանն Արմավիրի մարզպետին որակեց ավելի վատ բառերով և նրան բնութագրեց հայկական բառապաշարում ընդունված ամենավատ հայհոյանքով»:
«ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրել էր «Նաիրիտ» գործարանից 200 մլն դոլար հափշտակելու մեջ, մոտ մեկ տարի է` հեռացել է ՀՀ-ից և քաղաքական ապաստան ստացել Չեխիայում»:
«Հուլիսի 1-ից Էջմիածին-Երևան-Էջմիածին երթուղին սպասարկող տաքսիներն ուղեվարձը 100 դրամով թանկացրել են: Նախկին 300-ի փոխարեն հիմա ուղևորներից գանձում են 400 դրամ»:
«Երեկ Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Ոչ «Հանցաքարի» հարսանիքներին» ակցիայի ժամանակ մի իրադարձություն է տեղի ունեցել, որը ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախաձեռնած ոստիկանական «բարեփոխումներն» այլևս կայացել են»:
«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է Սյունիքի նորանշանակ մարզպետի` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հայրը` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: -Պարոն Հակոբյան, ի վերջո Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ: -Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր մաս ա: -Ստացվում է` իրականացավ Վահեի […]
«Երբ կարդում ես հաշվետվությունը, նկատում ես, որ մեծամասամբ դեպքերն ավարտվում են նրանով, որ վերականգնվել է կամ ենթակա է վերականգնման այսքան գումար»:
«Սպասումները, որ Հանրապետական կուսակցության ԳՄ երեկվա նիստը լինելու է թեժ, այդպես էլ չիրականացան»:
«Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, ով ժամանակին վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր, 65 տարին լրանալու կապակցությամբ թոշակի է անցել»:
«Ա. Գյոզալյանի խոսքով՝ այդ վագոն-տնակի հայտնվելուց հետո, կարծես զուգադիպությամբ, դժբախտ դեպքերի հետևանքով բուժկենտրոնում մահվան դեպքերն ավելացել են»:
«Պարզվում է՝ ՀՀ ազգային ագրարային համալսարանում աշխատակիցներին կամ ուսանողներին ինչ-որ բաներ պարտադրելու կայուն ավանդույթներ են գործում: Այս օրերին բուհի աշխատակիցները ստիպված են վիճակախաղի տոմսեր և պանիր գնել»: