«Երեկ «ՀԺ»-ին հաջողվել է ճշտել մի շարք բուհերի հիմնական ֆակուլտետների այս տարվա ընդունելության անցողիկ միավորները: Կառավարությանն առընթեր գնահատման և թեստավորման կենտրոնի մեր աղբյուրներից ստացված միավորները ճշգրիտ են:
««Վերահսկել եմ, դրա համար ժամանակին ես տեղեկացրել եմ»,- երեկ «Ժամանակի» հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ պնդելով, որ իր մեղքը Արարատի մարզպետարանի առթիվ հարուցված քրգործում բացարձակ չի տեսնում»:
«Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել որոշ պետական գերատեսչություններում այն պահից, երբ ՀՀ վարչապետի հրահանգով որոշվել է գումար փոխանցել կարկուտից տուժած գյուղացիների համար ստեղծված հիմնադրամին»:
«ԵՄ-ն անմիջականորեն չի զբաղվում Ղարաբաղի հարցով, ԵՄ-ն պատրաստ է աջակցել միայն, ու դա է պատճառը, որ այդ հարցում անիմաստ էր սպասել միակողմանի կարծիքի»:
««Արդշինինվեստբանկի» Վարդենիսի մասնաճյուղից ոսկու գրավի դիմաց վարկեր են վերցրել, ժամանակին մարել, սակայն երբ գնացել են ոսկին վերցնելու, պարզվել է, որ վճարումների դիմաց տրված բոլոր կտրոնները կեղծ են եղել»:
«Խոսակցություններ կային, թե մեքենան, գողանալուց անմիջապես հետո, անցել է Վրաստանի սահմանը, սակայն նախորդ օրն այն գտնվել է Ղարաբաղում, երբ փորձ էր արվում հետքերը թաքցնելու համար «ռասկուլաչիտ» անել»:
«ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բոլորի համար անակնկալ հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին: Պարզվում է ՀՅԴ-ի շուրջ այս աժիոտաժը կապ ունի հայտնի «օֆշորային սկանդալի» հետ»:
«Աբովյան փողոցում երեկ ժամը 16:30-ի սահմաններում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներ, որոնց տակ նախատեսված է «տեղադրել» սրճարան»:
«Եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) և Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից»:
«Օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն դրանք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ»:
«Անհրաժեշտ և պատշաճ չեմ համարում մենաբանել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի խոսքը»:
«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի»:
«Ջ. Հեֆերնը հարցը մինչև վերջ լսեց, սակայն գերադասեց զերծ մնալ պատասխանից ու մեկնաբանություններից՝ հեռանալով թեթևակի ժպտալով»:
«Երեկ ժամը 21:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տան դիմաց վեճի են բռնվել նույն տան բնակիչներ Արթուր և Արտյոմ Աղվանի Գևորգյանները Կամոյի 73 շենքի բնակիչ Մարտին Գալստյանի հետ»:
«Օֆշորային սկանդալից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ առաջ եկած առողջական խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում»:
«Մեծերը մտածելու շատ բան ունեն. նրանք պետք է հասցնեն Րաֆֆիի, Վանիկի, Ալբերտի, Արմենի, Դավիթի և Էլենի մտքի թռիչքին համապատասխան բիզնես-միջավայր, ազատ և ազնիվ մրցակցային հարաբերություններ հաստատել երկրում: Ժամանակը շատ չէ՝ 10-15 տարի»:
«Ես 100 տոկոսով ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Դուք կարող եք ստուգել և տեսնել, որ իմ ոչ մի ազգական այս տեսչությունում չի աշխատում»:
«Գոռ Ղլեչյանը նաև ասաց, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քաղցկեղով տառապող Սերոբ Տեր-Պողոսյանը բուժվում է, իր ժամանակին տարվում է քաղաքային հիվանդանոց՝ քիմիա ընդունելու»:
«Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը հուլիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել էր, թե Վ. Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն է սպանել իր քրոջ փեսացուին»:
«Դիտարկմանը, թե նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասել էր, որ ինքն է առաջարկել որպես իրեն փոխարինող նշանակել Վ. Հակոբյանին, արձագանքեց, որ իրեն նախագահ Սերժ Սարգսյանն է առաջարկել»:
«ԱԺ նիստերի և քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը մեխանիկորեն պետք է վայր դնի մանդատը»:
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին և 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար»:
«Երեկ Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի դեմ»:
«Արցախը հարուստ բնություն և գյուղատնտեսությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ունի, ուստի գյուղատնտեսության ոլորտում մեծ բիզնեսներ ունեցող ԱԺ նախագահի աչքից այդ հնարավորությունը չէր կարող վրիպել»:
«ՀՀԿ-ն «ֆուլ սերվիս» է ապահովում միայն այն ժամանակ, երբ պետք է լինում որևէ օրինագիծ դակել, մնացած պարագաներում ՀՀԿ-ն ոչ միայն բացակա է, այլ նաև հանգիստ մուննաթ է գալիս ոչ ՀՀԿ-ական պատգամավորների վրա՝ հարց հնչեցնելով, թե նրանք որտեղ էին»:
«Կուսակցությունում տարբեր մարդիկ, տարբեր տեսակետներ, մոտեցումներ, հարցեր կան: Բայց Դաշնակցության համար դա ընդունված է, իր ողջ գոյության ընթացքում հաճախ եղել են հարցեր, որոնք միշտ էլ կուսակցությունը կարողացել է հաղթահարել»:
«Ինչպե՞ս պետք է սավանով ինքն իրեն կախի, սավանով փաթաթեն մի տասը սանտիմետր տրամագծով, այսինքն՝ մի չորս դյույմի հաստություն է դառնում, ինչպե՞ս է սա հնարավոր»:
«Այսօր կառավարության նիստում վաղաժամկետ կդադարեցվեն ևս մեկ գյուղապետի՝ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները»:
«Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած համայնքներին օգնելու նպատակով ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամին» փոխանցել է 80 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլարից քիչ պակաս)»:
«Աշնանը անհրաժեշտ է սպասել խորհրդարանական աշխատանքի վերադարձին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դուրս եկանք ընտրական ցիկլից, նշանակում է՝ հարկավոր է վերադառնալ ավելի կայուն, առօրյա քաղաքականության»: