
Արարատի նորընտիր քաղաքապետն՝ գրին քարտ շահելու և ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ Արարատի նորընտիր քաղաքապետն ամերիկյան Գրին քարտ է շահել և պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ «Ոչ, նման բան չկա, սուտ է, անհեթեթ»,– երեկ «Հրապարակի» հետ զրույցում ասել է Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը՝ հերքելով իր՝ Գրին քարտ շահելու և ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։ Նա ասաց, որ չի հասկանում, թե ինչու են նման «սուտ լուրեր» տարածվում, քանի որ ոչ ինքը և ոչ էլ իր ընտանիքի անդամներից որևէ մեկն ընդհանրապես Գրին քարտ չի լրացրել։ «Այդպիսի բան չի կարող լինել»,–վստահեցրել է Հայկյանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: