
Ուկրաինացիների հաղթանակը նաև Ազատ Հայաստանի հաղթանակն է. «Առավոտ»

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Կիևի Մայդանում վերջին օրերի ցավալի իրադարձություններին և դրանց համատեքստում Մոսկվայի հեռահար նպատակներին, նշել է.«Յանուկովիչի ռեժիմի մի շարք բռնի գործողություններից հետո ուկրաինական մայդաններում հավաքվել են մարդիկ, որոնք պատրաստ են ամեն զոհողության՝ հանուն վերջնական հաղթանակի: Նրանք այլևս չեն հանդուրժելու կրիմինալ ռեժիմին, չեն հանդուրժելու Մոսկվայի ստորացուցիչ և արյունոտ լուծը, նրանց համար անհանդուրժելի է վերածվելը «շինանյութի» մի նոր ռուսական կայսրության համար, որի գաղափարը Պուտինը փորձում է պարտադրել մոլագարի համառությամբ: Այսօր մայդաններ դուրս եկած ուկրաինացին ոչ միայն պայքարում է հանուն Ազատ Ուկրաինայի, այլև դրանով իսկ պատմության աղբանոցն է ուղարկում երիցս ժողովուրդների բանտի և Եվրոպայի ժանդարմի վերածված Ռուսական նեոկայսրությանը, ստիպելով Մոսկվային հարգել հարևանների օրինական ձգտումները և շահերը, հնարավորություն բացելով հետխորհրդային ազգերին թոթափել կրիմինալ օլիգարխիայի լուծը: Այս պայքարն ուղղակի չի կարող չավարտվել փառահեղ հաղթանակով: Եվ ուկրաինացի ժողովրդի հաղթանակը՝ դա նաև Ազատ Հայաստանի հաղթանակն է:
Հրապարակումը ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: