Խոչընդոտում են դիզվառելիքով 23 ցիստեռների մուտքը Հայաստան. «ՀԺ»

Երեկ «ՀԺ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ Մեղրիի մաքսակետում 23 ավտոցիստեռների չեն թողնում մուտք գործել Հայաստան։ Յուրաքանչյուրն ավելի քան 20 տոննա տարողությամբ այդ ցիստեռները Իրաքից Հայաստան են բերել դիզվառելիք, սակայն մաքսավորների ստեղծած խոչընդոտների պատճառով չեն կարողանում մաքսազերծել այն։ Դիզվառելիքը ներկրող գործարարները մաքսավորներից պահանջել են պաշտոնապես հիմնավորել և գրավոր տրամադրել բեռը չմաքսազերծելու պատճառները, որպեսզի կարողանան դիզվառելիքը տեղափոխել այլ երկիր կամ ետ տանել։ Սակայն մեր մաքսավորները չեն հիմնավորում։ Անձնական զրույցներում մաքսավորները նշում են, որ իրավական տեսանկյունից որևէ պատճառ չկա, բեռը չմաքսազերծելու և իրենց գործողությունները բացատրում են բոլորովին այլ՝ ոչ իրավական դրդապատճառներով։Երեկ մենք բազմաթիվ փորձեր արեցինք կապվել մաքսային ծառայության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան հետ, սակայն ապարդյուն։ Ակնհայտ է, որ ներկրված իրաքյան դիզվառելիքը մեր գործարարների միջև բաշխած «քվոտաներից» դուրս է։ Դրա ներկրումը համաձայնեցված չի եղել իշխանության հետ. այդ իսկ պատճառով բեռը չի մաքսազերծվում։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031