ԵՄ-ը դադարեցրել է ՀՀ բյուջետային կազմակերպությունների ֆինանսավորումը. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով, հունվարի 14-ից Եվրամիությունը դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային այն կառույցների և կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք ներգրավված էին Եվրամիության և եվրոպական կառույցների հետ համագործակցության աշխատանքներում։ Մինչև Մաքսային միությանը միանալու վերջնական որոշումը, Եվրամիությունը խոշոր դրամաշնորհներ և ուղղակի ֆինանսներ էր տրամադրում բազմաթիվ կառույցների, որոնք զբաղված էին մասնավորապես Հայաստանի օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու ուղղությամբ, մշակում էին անհրաժեշտ զեկույցներ, բարեփոխումներ իրականացնում տարբեր ոլորտներում՝ դատական, իրավական և այլն։ Թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձել են համոզել ԵՄ պաշտոնյաներին, որպեսզի այդ ֆինանսավորումը շարունակվի՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ նախագծեր կարող են կիսավարտ մնալ։ Սակայն ԵՄ-ն ոչ միայն չի ընդունել մեր իշխանությունների փաստարկները, այլև ամբողջապես դադարեցրել է ֆինանսավորումը–գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031