Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը կասկածի տակ է դրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը. «Հժ»

«ՀԺ»-ն գրում է. ԵԽԽՎ պատգամավոր, Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում կասկածի տակ է դրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը և նշել, որ այդ հարցը բարձրացրել է Ստրասբուրգում։ Հայկական պատվիրակության անդամները փորձել են լատվիացի պատգամավորին ինչ-որ բացատրություններ տալ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու վերաբերյալ, ինչը, սակայն, կարծես թե համոզիչ չի թվացել։ Լոլիտա Չիգանը, ով նաև դիտորդ է եղել 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում, բավական ուշագրավ հայտարարություններ է արել այդ ընտրությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես է ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայները պարբերաբար դնում գործող նախագահի օգտին քվեարկած քվեաթերթիկների վրա։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031