Սակայն ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Ժողովուրդին» հավաստիացրել, թե իրականում նման բան չկա, ավելին՝ պաշտպանը վաղուց է՝ ինչ խոսում է դատական համակարգի անկատարության մասին։
Սակայն հետկեսօրին՝ ժամը 16-ին, ԲՀԿ բոլոր պատգամավորներին «սռոչնի» զանգ եղավ՝ 5 րոպեից մեկ մարդու նման ներկայանալ «կանյաչնի». Կոլյաիչն սպասում է։ Բա ԱԺ նի՞ստը։ Ինչ նիստ՝ կորչի նիստը։
Դեկտեմբերի 20-ը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրն է։ Այս անգամ այն, ըստ ամենայնի, կտոնվի առանց Գորիկ Հակոբյանի։ Նա Հայաստանում չէ:
Շշուկներ եղան, թե տեսնես Ծառուկյանը տեղյա՞կ է ԲՀԿ ֆրակցիայի նոր առաջարկից, մեկ ուրիշն էլ վրա է բերել, թե երևի իրենց համար առյուծները մտնում են ընտանի կենդանիների դասի մեջ։
«Հրապարակը» գրում է. Օրերս Տավուշի երիտասարդները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ Բերդի տարածաշրջանի ճանապարհների հարցով, որոնք ռմբակոծման հետևանքով անմխիթար վիճակում են։
Վստահություն չկա նաև ընդդիմադիր շրջանակներում։ Ենթադրենք, որևէ ընդդիմադիր երդվում է՝ «կյանքիս նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»։ Մյուս ընդդիմադիրը հակադարձում է. «Չէ՛, եղբայր, ես քեզ չեմ հավատում, դու միայն ասում ես, իրականում դու Բաղրամյան 26-ի նախագիծն ես։
Գործուղումներից բարեհաջող վերադարձած Հովիկ Աբրահամյանը կշարունակի անգլերեն լեզվի ուսումնառության «կուրսերը», որն սկսել է 5 ամիս առաջ, երբ դեռ հայտնի չէր , որ Հայաստանը մտնելու է Մաքսային միություն
Երեկ «Ժողովուրդը» փորձել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը պարզել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացրած, 77 էջից բաղկացած զեկույցի վերաբերյալ։ Սակայն նախարարը, իր սովորության համաձայն, հայտարարել է, որ շտապում է, չի տիրապետում ինֆորմացիային ու արագ քայլերով հեռացել է։
«Ժողովուրդը» տեղեկացել է նաև, որ այսօր մինչ ԱԺ նիստի մեկնարկը, Ծառուկյանը հանդիպելու է խմբակցության բոլոր անդամների հետ ու հրահանգելու է, որ իրենց ելույթներում շատ չփնովեն ՀՀ վարչապետին ու նրա գործունեությունը։
Պատճառն այն է, որ շուկայի ղեկավարությունը ոսկու արտադրամասերի ղեկավարներին զգուշացրել է «թաքցնել» ոսկու համար օգտագործվող հալման գործիքները, քանի որ նման շենքային պայմաններում դրանցով աշխատելն անօրինական է։
10-15 օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում կհրավիրվի հանրային տրանսպորտի ուղևարձի չափը քննարկող հանձնաժողովի հերթական ու վերջին նիստը, որի ընթացքում կհայտարարվի, թե որքան կարող է կազմել ուղեվարձը։
Պաշտոնական այցով Հնդկաստան մեկնած ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին այդպես էլ չի հաջողվել մասնակցել Հնդկաստանի խորհրդարանի նիստին, թեև այդ միջոցառումը նախօրոք ծրագրված է եղել։
«Ես չգիտեմ որևէ դեպք, երբ դատավորը կաշառվում է, եթե որևէ մեկը նման բան գիտի, պետք է հայտարարություն տա, ու նրան պետք է այդ մարդու հետ դատեն կաշառք վերցնելու համար»։
Նույնիսկ միջանցքում, երբ Դավութօղլուն ցանկացել է մոտենալ Նալբանդյանին, ՀՀ ԱԳ նախարարն արագ մտել է զուգարան և սպասել այնքան, մինչև նա կհեռանա։
ՀՀ գլխավոր դատախազությունից «սեփական դիմումների համաձայն» հեռացված դատախազների մեծ մասը, ասում են, նոր միասնական քննչական մարմնի «հաստիքացուցակն» առած, պաշտոններ է ընտրում` վստահ, որ բոլորն աշխատանքի են անցնելու նախկին շեֆի՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարած հիմնարկում։
Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներից մեկը սրտնեղել է, թե կարծես տուրիստների ընդունած լինեին, ստիպված են եղել նրանց համար տուր-զվարճություններ կազմակերպել նաև գիշերները։
Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ն լուրջ խախտումներ է թույլ տվել։
«Հայկական Ժամանակ» թերթի երեկվա համարում տպագրված «Հայկական գեյ-ամուսնություն» հոդվածը մեծ քննարկման թեմա է տվել հանրությանը։ Ընթերցողների մի մասն անհանգստացած է, որ Հայաստանում համասեռամոլների ամուսնություն է եղել
«Ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը հանդիմանել է Շարմազանովին իր պահվածքի համար ու հույս հայտնել, որ հաջորդ անգամ նման բան չի կրկնվի։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացակայությունն աննախադեպ աշխուժացրել էր փոխխոսնակ էդուարդ Շարմազանովին։ Նա նիստը վարում էր ԱԺ խոսնակի պահվածքով, իրեն իրավունք էր վերապահում խրոխտ դիտողություններ շռայլել աջ ու ձախ, նկատողություններ անել ու քծնել, հաճոյանալ կուսակիցներին։
Վիլնյուսից հետո բավականին երիտասարդացած Վարդան Օսկանյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների, չի բացառվում, որ առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից և ստեղծի նոր կուսակ֊ցություն
Երեկ ԱԺ միջանցքներում քննարկվող թիվ մեկ «թեման» Աժ պատգամավորների օգնականների և Աժ փորձագետների աշխատավարձերի հարցն էր։
Ամուսնությունը պաշտոնապես չեն գրանցել, չեն պսակադրվել նաև եկեղեցում՝ միայն մոմ են վառել, որպեսզի երջանիկ լինեն։ Փաստին համակերպվել են երիտասարդների ծնողները։ Երևանի «ամենաքյառթու» թաղամասերից մեկում բնակվող այս ընտանիքի հետ, սակայն, լուրջ խնդիր ունեն հարևանները։
Պետական գերատեսչությունների մեջ ՀՀ ԱԱԾ-ն ամենաշատն է գումար ծախսում ավտոմեքենաների պահեստամասեր գնելու վրա։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը, նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով՝ այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար։
Եթե նույնիսկ այդպիսի 500 երիտասարդ կա, դա արդեն իսկ նվաճում է, որովհետեւ 500 ակտիվ, համոզմունքներ ունեցող երիտասարդներն ավելի ընդունակ են փոխել իրավիճակը, քան 500 հազար կոմունիստական երշիկի մասին երազող թոշակառուները, որոնք ընտրությունների ժամանակ կգան հանրահավաքների, կփնթփնթան, կհայհոյեն, կանիծեն, հետո սուսուփուս կվերցնեն իրենց 5000 դրամանոցները և կգնան ընտրությունների։
Ազգային ժողովում երեկ սառնամանիք էր, ոչ միայն նորմալ ջեռուցում չկար, այլև լույսն էին խնայել, միջանցքներում 5-ից հետո մարդիկ մթությունից իրար էին բախվում, անջատված էին նաև ջրի սարքերը, որոնցից կարելի էր տաք ջուր խմել։
«Ոչինչ չեն ասում, թե ինչն է պատճառը, որ նիստերը չեն կայանում։ Ամբաստանյալների պաշտպաններն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե այս գործով դատավոր Մխիթար Պապոյանին ցանկանում են փոխել։ Չգիտեմ, թե ինչ պատճառով բայց փաստ է մեկ բան, որ դատական նիստերը չեն կայանում»:
«ժողովուրդը» «Արմավիայի» նախկին ինժեներներից տեղեկացել է, որ նրանք առայժմ ստացել են անցյալ տարվա հունվարի աշխատավարձը։
Ըստ ՀՀԿ-ա կանների, բանն այն Է, որ Վլադիմիր Պուտինը դեմքը բոտեքս է անում (ներարկման միջոցով կնճիռների հարթեցում), իսկ այդ միջամտությունից հետո դեմքի միմիկաները չեն արտահայտվում։