
Առաջիկայում թանկանալու է նաև կաթնամթերքը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. Երևանյան սննդի խանութներում ամանորից հետո զգացվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում:
Ըստ խանութների սեփականատերերի, ամեն տարի Ամանորից հետո նման իրավիճակ է ստեղծվում, բայց այս տարի նվազումը չափազանց մեծ է:
«Ամեն տարի էլ սենց է լինում` Ամանորից հետո առևտուր չի լինում, բայց էս տարին առանձնանում է Երևանի բոլոր խանութներում: Շատ ապրանքներ երկար ժամանակ է՝ չեն ծախվում: Համ էլ առաջիկայում թանկանալու է նաև կաթնամթերքը…»,-նշել է խանութներից մեկի սեփականատերը: