Պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը քանի՞ տուն ունի. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ըստ «ՀԺ»-ի ունեցած տեղեկությունների, ունի ոչ թե 1 տուն, ինչպես նշված է իր հայտարարագրում, այլ միանգամից չորս տուն՝ Գյումրիում, Երևանում և Մոսկվայում։ Ընդ որում, Գյումրիում, ըստ մեր աղբյուրների, ունի 2 տուն, որոնցից մեկը գտնվում է «Անի» թաղամասում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նաև կառուցում է երրորդը։2012թ. նոյեմբերի 1-ի հայտարարագրում, սակայն, Ավետիսյանը հայտարարագրել է մեկ բնակելի տուն, հասարակական նշանակության շենքեր ու հողամաս, նաև երեք մարդատար ավտոմեքենա՝ «Միցուբիշի Պաջերո», «Գազ 32 213» և «Ռենո Էքսպրես»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում