Փաստորեն, Հարությունյանը դեռևս չգործող ինստիտուտում պարզապես նշանակված ռեկտոր է՝ ոչ ավելի։ Սա նշանակում է, որ նա ոչ թե ինքնակամ հրաժարվեց պատգամավորական մանդատից, այլ որպեսզի խորհրդարան գա Արթուր Բաղդասարյանի մտերիմ, Հեղինե Բիշարյանի բարեկամ Լևոն Դոխոլյանը
«ԱԺ» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, որ մտադիր է մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանին ու բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, օրերս դիմում է ներկայացրել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին։
Ու քանի որ այդ շեյխի ֆինանսավորմամբ հայկական եկեղեցի է կառուցվել, ուստի Աժ նախագահն ու կաթողիկոսն իրենց պարտքն են համարել չմերժել հրավերը։ Աժ-ից, սակայն, այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել չհաջողվեց։
Նույնը չես ասի քավորի մասով: 1 օր առաջ Սեուլից վերադարձած Սերժ Սարգսյանն օպերատիվորեն իրականացրել է իր անմիջական պարտականությունը, որպես այդ ընտանիքի ավանդական քավոր, մասնակցել նշանդրեքի արարողությանը,- գրում է թերթը:
«Մեր աշխատանքային պայմանագրում նշված է, որ պետք է աշխատենք 8 ժամ, բայց վերջին շրջանում աշխատում ենք 12 ժամ, այն պայմանով, որ արտաժամ աշխատելու դիմաց պետք է հավելյալ վճարեն»:
Ներկաների աչքից չի վրիպել, որ, ի տարբերություն մնացյալ անգամների, Ծառուկյանն այս անգամ անչափ ընդգծված ու ջերմ է ողջունել «թագավորի»՝ Սերժ Սարգսյանի մուտքը հայոց հողի վրա:
Տպավորություն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հանդիպելու, և այդ պատճառով կամ նա է պարբերաբար այցելում Լատվիայի մայրաքաղաք, կամ Ռիգայի քաղաքապետին է հրավիրում իր մոտ։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել է, որ դատի է տալու ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխավոր դատախազություն։
Երեկ ոստիկանական համակարգում լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնանկ է արվելու Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը, ով ոստիկանապետ Վովա Գասպարյանի մտերիմներից է
Հունվարի 1-ից Երևանի Արաբկիր վարչական շրջանում բարձրացել է պարտադիր նորմերի վճարների (սպասարկման վարձեր) չափը:
Վերջիններս մտավախություն ունեն, որ այն գործարարները, որոնք կապ ունեն Քոչարյանի հետ ու չեն մասնակցել «մենք ենք մուծում կուտակայինը» ակցիային, կարող են «տակից» միտինգին ժողովուրդ ուղարկել
Հակառակ տարածված լուրերին, թե «Ազգ» օրաթերթը փակվել է, գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը պարզաբանել է, որ ոչ թե փակվել է, այլ ժամանակավորապես չի տպագրվում
Մոդեստ Կոլերովը, որն այժմ REX գործակալության ղեկավարն է, բավականին հետաքրքիր վիճակում է հայտնվել օրերս` խիստ նրբագեղ ձևով տիրաժավորելով, որ Տիգրան Սարգսյանին Մոսկվայում չեն սիրում և դեմ չեն լինի նրա փոփոխությանը
Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները:
ՀՀ կենտրոնական բանկը շարունակելու է Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը: Այդ նպատակով 2014 թ-ին ԿԲ- ն 3.1 մլրդ դրամի շինարարություն է անելու «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շրջակայքում:
Փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Սույն որոշումն, ըստ էության, կայացված է։
Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ հարուստ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10.000 դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000։
Հիմա «քոչարյանական» պայքարն ընթանում է ոչ միայն ստատուսների, մեկնաբանությունների մակարդակում, այլև պրիվատ նամակների միջոցով, որոնցով ծանոթ ֆեյքերը տարբեր կարգի «ուտկաներ» են իբր շատ «գաղտնի» հաղորդում լրագրողներին, ակտիվ օգտատերերին, ասենք, օրինակ, ՌԴ դեսպան Վոլինկինն Ամանորին այցելել է Սերժ Սարգսյանին, նրան ասել, որ Քոչարյանն անպայման պետք է դառնա վարչապետ, որովհետև «Ռուսաստանն այդպես է ուզում, Սերժն էլ համաձայնել է»:
«Հրապարակը» գրում է. Թեպետ օրենսդրական հայտն փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում։
Երեկ «Ժողովուրդն» ահազանգ է ստացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներից և որոշ աշխատակիցներից։ Նրանց պատմելով՝ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը թույլ չի տալիս ջեռուցել համալսարանը։
Սերժ Սարգսյանը վետո է դրել կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա, և դրանք առարկություններով կրկին ուղարկվել են ԱԺ։
ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն քննադատող հարցազրույցին։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով. ՀՀ-ն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն։
1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների և փակման վտանգի առջև՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։ Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով վաճառել Կենտրոնի շենքը:
Բժշկի արտագաղթելու մասին «ՀԺ»-ի տեղեկությունները երեկ հաստատել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը։ Նա ասել է, որ հունվարի 5-ին Քալայջյանը Դուբայ է մեկնել մշտական աշխատելու տրամադրությամբ։
«Ցողունային բջիջներով երիտասարդացումը օրգանիզմի այս յուրահատուկ «նորոգիչների» գործածության ևս մեկ տարբերակ է»,- նշված է բժշկական գրականության մեջ: Ինպլանտանցիան բավական թանկ արժե՝ 10-40 հազար եվրո։ Նման ինպլանտացիայի միջոցով օրգանիզմի երիտասարդանում է մոտ 20 տարով։
Երևանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) օրվա մեջ երեք ժամով էլեկտրաէներգիան անջատվում է։ Արդյունքում տուժում են շուկայի աշխատակիցները, որոնք աշխատանքային բոլոր ժամերին չէ, որ կարողանում են աշխատել, ու նաև՝ ոսկերիչները։
«Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների անուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները:
Զարմանալի զուգադիպությամբ՝ Ս. Սարգսյանի կողմից պարգևատրվել են այնպիսի պաշտոնյաներ, որոնք հասարակության կողմից, մեղմ ասած, լավ չեն ընկալվում, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Գրիգոր Ամալյանը, Գա լուստ Սահակյանի որդիներից՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերին ՀՀ բնակչությունն օգտագործել է 122 միլիոն խմ գազ։ Իսկ սա նշանակում է, որ մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում, այդքան գազի գումարային արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ դրամ։Համեմատության համար՝ 2012 թվականի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել է շուրջ 85 միլիոն խմ գազ։ Այն ժամանակ մեկ խմ գազի գինը 132 դրամ էր և հետևաբար ամբողջ բնակչությունը գազի դիմաց վճարել էր 11 մլրդ դրամ։