ՄՄ-ին անդամակցելը թանկ կնստի ժողովրդի վրա. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստած մի չափազանց ուշագրավ փաստաթուղթ, որի հետ ծանոթանալուց հետո այլևս կասկած չի մնում՝ Մաքսային միությանն անդամակացելը խիստ բացասական ազդեցություն է ունենալու մեր և մեր տնտեսության վրա: «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ։
Այսպես, առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը կբարձրանա մինչև 15 տոկոսի։ Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով, քանի որ գործող մաքսատուրքը 10 տոկոս է, կդաոնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն և այսպես շարունակ։
Ընդհանուր առմամբ, ոչ ՄՄ երկրներից ներկրվող ապրանքների համար մենք տարեկան ազգովի կվճարենք մոտ 100 միլիոն դոլար ավելի գումար։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքի վրա ՄՄ-ի անդամ դառնալը կնստի տարեկան մոտ 80 հազար դրամ լրացուցիչ գումար։
Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում