ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անտարբեր են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդպես էլ որևէ կերպ չեն արձագանքել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ ջոկատայինների առաջխաղացման հետևանքով զինված բախմանը, որի հետևանքով զոհեր եղան։ Այնինչ դեպքից անցել է արդեն չորս օր, և իրենց մանդատի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտավոր էին հանդես գալ միջադեպը դատապարտող հայտարարությամբ, ինչպես բազմիցս արվել է նախկինում։ Այս օրերին միայն ԵԱՀԿ ԱԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է «Թվիթերի» իր էջում գրել. «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը հարվածում են հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ջանքերին։ Ցավում եմ մահվան կապակցությամբ»։
Տեղի ունեցածը, թերևս, խոսում է մի կողմից ԼՂ հակամարտության նկատմամբ համանախագահների անտարբերության մասին, մյուս կողմից դա հայկական դիվանագիտության անարդյունավետության վկայությունն է. ի վերջո տուժող կողմը  Հայաստանն Է, և ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր էր ամեն ինչ անել, որպեսզի համանախագահները միջադեպի կապակցությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեին։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031