
Կմեկնի՞ արդյոք Ստրասբուրգ Զարուհի Փոստանջյանը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն այսօր կմեկնեն Ստրասբուրգ։ Երկուշաբթի առավոտյան մեկնարկում է ԵԽ ԽՎ նստաշրջանը։ Երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, սակայն, արդյոք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռացրեց պատվիրակությունից, և՞ս կմեկնի Ֆրանսիա։ «ՀԺ«-ն հիշեցնում է, ԵԽ ԽՎ ամենամեծ խմբակցությունը, որի անդամ է Փոստանջյանը, նրան հրավիրել էր Ստրասբուրգ, սակայն ֆինանսական ծախսերը չէր հոգացել։ Հաջողվե՞լ է Փոստանջյանին գումար գտնել Միացյալ Նահանգներից Ֆրանսիա հասնելու համար, նրանից ճշտել չի հաջողվել։ Իսկ Հայաստանում գործող մոտ տասը հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել ԵԽ ԽՎ գործող նախագահ Ժան Կլոդ Մինյոնին և ԵԽ ԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նախագահ Նատաշա Վուչկովիչին, որտեղ նշել են, թե հավատացած են, որ Փոստանջյանին հայկական պատվիրակություննց հեռացնելու ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունները միտված են ՀՀԿ-ի կողմից վրեժ լուծելու՝ իրենց կուսակցության առաջնորդին քննադատության ենթարկելու համար։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։