«Գազպրոմ-Հայաստան»-ի ղեկավարությունը խոստացել է աշխատավարձը բարձրացնել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Գազպրոմ-Հայաստան» (նախկին «Հայռուսգազարդ») ընկերության աշխատակիցները սպասում են, որ այս տարվանից բարձրացվելու են իրենց վճարվող աշխատավարձերը։ Ընկերության աշխատակիցները համապատասխան տեղեկություններ են ստացել։ Աշխատավարձի սպասվող հավելումների մասին նշվող թվերը տարբեր են. մի աղբյուրն ասում է, որ ղեկավարությունը խոստացել է աշխատավարձը բարձրացնել մոտավորապես 100 տոկոսով, մյուս աղբյուրը նշում է, որ խոսքը 13 տոկոս հավելման մասին է։ Այս տեղեկությունների առնչությամբ երեկ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է պաշտոնական մեկնաբանություն ստանալ։ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, ոչ աշխատանքային օրով պայմանավորած, առաջարկել է դիմել ավելի ուշ։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս