Ուկրաինական ճգնաժամի հետևանքով լայն թափ ստացած Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը: Նախօրեին ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ:
«Անվանի վրացի ռեժիսոր և կինոդրամատուրգ Օթար Իոսելիանին, ով «Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից է, երեկ անդրադարձել է Երևանում վերջերս կառուցված շենքերին ու նկատել, որ դրանք այլանդակում են քաղաքը։ «Կներեք, բայց այն, ինչ ես տեսա, տխուր տեսարան էր»,
Մեր տեղեկություններով՝ Ս. Օհանյանն անձամբ է մասնակցել սպայի հոգեհանգստին: ՊՆ կողմից ամեն ինչ արվել է` Սարգիս Աբրահամյանի հուղարկավորությունը զինվորականին վայել ձեւով կազմակերպելու համար:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ 57 համարի երթուղու «գծում» շահաբաժին ունի:
«2014թ. առաջին կիսամյակում մեր երկրից պտղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 5.5 անգամ»:
«Եթե առաջ 50-50 հարաբերակցություն էր, ապա հիմա 80-20 է, հայերն են կանգնած սահմանին, և դա այն դեպքում, որ հայ-ռուսական համաձայնագիրը երկարացվեց 49 տարով»:
Երեկ «Росбалт» լրատվական կայքը գրել էր, որ հուլիսի 15-ին՝ Մոնակոյից վայրէջք կատարելիս «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայտնի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը։
Այդ ստուգումների արդյունքում դեռ ամիսներ առաջ պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից ձեռք է բերել 10000 հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին Հայաստանում:
Երեկ տեղեկացանք, որ հրաժարական է տվել հայ-բրիտանական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Այս մասին նա հայտնել է Լոնդոնում ՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի վաճառքից Սերժ Սարգսյանի մտահոգությունից հետո, երեկ մտահոգված էր անգամ իր ռուսամետությամբ հայտնի Արտաշես Գեղամյանը:
«Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, մեղմ ասած, տարօրինակ խառնաշփոթ է առաջացել ԱԺ-ում, որն ավելի խորացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նշանակմամբ:
Թերթի տեղեկություններով, վաղը Հայաստան կժամանի տրված գումարների նպատակային օգտագործումը «դիտարկող» առաջին «վերահսկող պալատը»:
Փարիզում Ալիևի հետ հանդիպման Օլանդի առաջարկին Սերժ Սարգսյանն առանց այլևայլության տվել է իր նախնական համաձայնությունը:
«ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը երեկ հայտարարել է, թե մինչև 2014 թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի և կհաստատի 2015թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը»:
«Երեկ օրվա առաջին կեսին, «ՀԺ» թղթակիցը նկատել է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության հրապարակում միայնակ քայլելով, մոտենում Արմենիա Մարիոթ հյուրանոցին»:
«Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային»:
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (լուսանկարում) մարտին գումարային վեճ է ունեցել «Սթար» խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ, որին նա պարտքով 5 մլն 146 հազար 842 դոլար էր տվել և չէր կարողանում հետ վերցնել, «Հրապարակ» օրաթերթում գրում է Սյուզան Սիմոնյանը։
«Բաց հասարակության ինստիտուտը` Սորոսի Հայաստանի մասնաճյուղը, «պատերազմ» է հայտարարել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին»:
Սարգսյան-Ալիև այս հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են հատկապես վերջին շրջանում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման և սահմանին աճող լարվածության ֆոնին։
2009-2012 թվականների ընթացքում, երբ Կլիմկոն դեռ ղեկավարում էր «Արմենտելը», ընդհանուր առմամբ, այդ միջոցով «անհետացել է» հարյուրավոր միլիոն դոլար, ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ 500 միլիոն:
«Օրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գրիչ, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները:
Վերջերս հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկի ջավախահայ մտերիմներից մեկին հենց քրեակատարողական հիմնարկում ծեծի են ենթարկել Օշականցի Գևորիկի ընկերները:
«Վերջին օրերին զանգվածային լուրջ դժգոհության առիթ դարձած՝ անգամ հազար դրամ պարտքի դեպքում մարդկանց հաշվեհամարների վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք դնելու պրակտիկան հիմնավորապես մտել է մեր կյանք»:
Խնդիրն այն է, որ Կլիմկոյի դեմ Հայաստանում հարուցված քրեական գործի և նրա հանդեպ հետախուզման մասին տեղեկությունը հրապարակվում է քրեական գործի հարուցումից մի քանի ամիս հետո, ընդ որում՝ բավական հետաքրքրական տնտեսա-քաղաքական ժամանակահատվածում:
Հասարակության համար այս տարբերակը զգալիորեն ավելի վտանգավոր է, որովհետեւ ուղղված է նրան, որ լրատվամիջոցներն իրենց մասին ընդհանրապես որեւէ լուրջ տեղեկատվություն չհաղորդեն:
4 թափուր տեղ կա ՔԿՀ-ի բուժկետում: Իսկ պատճառն այն է, որ բուժակը 60 հազար դրամ է ստանում, բժիշկը՝ հազիվ 120 հազար:
«Փողը կարևոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես էլ չդնե՞մ իմ թեկնածությունը, էդ ժողովուրդն իմանա, որ ինքն անտեր չի, որ Էջմիածնում էլի մարդ կա, որ մարդիկ չմտածեն` սաղ քաղաքը Մանվելինն ա. հեսա տղին մարզպետ կտան, աղջիկը դատավոր ա. ժողովուրդը մարզից, քաղաքից բողոքում ա, գործը գնում ա դատարան` աղջկա մոտ: Բա էդ ժողովուրդը մեղք չի՞»:
Սակայն Փոքր հէեկ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ վրդովվում է, երբ ասում են, թե հէկ-երը խնդիրներ են ստեղծում բնության համար։
«Մեզ չեն տուգանում. շեֆն ասել է՝ հանգիստ քշեք»: Ո՞վ է շեֆը: Տարոն Մարգարյանը:
Ճշգրիտ աղբյուրի համաձայն, նա ամենաուղղակի առնչությունն ունի շինանյութի ներկրման, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման տարաների ներկրմամբ զբաղվող մի խոշոր ընկերության հետ։ Նման լուրջ գործերի մեջ ներգրավվելով, հավանաբար, դժվար է ժամանակ գտնել բուն ծառայողական պարտականությունների կատարման համար։