Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. Իմ ընտանիքը թշնամի չի ունեցել. «Ժողովուրդ»
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության դեպքին անդրադառնալով «ժողովուրդը» գրել է.
«Ժոդովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝որպես համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ: «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի:
Մանրամասները կարդացեք «Ժոդովուրդ» թերթի այսօրվա համարում։