Վիկտոր Դալլաքյանի դստերը հեռացրել են աշխատանքից. «Ժամանակ»

«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել ՊՆ-ում՝ իր ինքնակենսագրականում նշելով, որ ավարտել է լատինամերիկյան պարերի դպրոցը եւ ներկայացնելով, թե ովքեր են ծնողները»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Նրա դիմումի վրա Պնախարարը, ինչպես տեղեկացրել էինք, մակագրել է.

«Ընթացք տալ մեր ընկերոջ դստեր դիմումին»:

«Ժամանակի» տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո նախագահականից պահանջել են աղջկա դիմումը եւ ինքնակենսագրությունը, եւ համոզվել, որ հրապարակումը համապատասխանում է իրականությանը: Նույն տեղեկությունների համաձայն՝ հետեւանքը եղել է այն, որ Դալլաքյանի դուստրը հետին ամսաթվով հեռացվել է աշխատանքից»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս