
Գայ գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են. «Ժողովուրդ»

«Արմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ շատ բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել և ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթևիկին փոխանցելով:
Եվ ահա հուլիսի 29-ին Տաթևիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝շուրջ 3,5 միլիոն դրամի չափով նստել գյուղի տաքսիներից մեկը և Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել:
Վարորդն ու Տաթևիկը հիմա հիվանդանոցում են, իսկ գումարը անհետացել է: ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վթարի առթիվ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իսկ անհետացած գումարի հարցը, փաստորեն, դեռ մնում է օդում կախված»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։