Օսիպյանի դեմ գործը «ջրում են». «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ ՀՔԹ-ում հարուցված քրեական գործը դեռևս նախաքննական փուլում է, սակայն դիմող կողմի՝ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ փորձ է արվում գործը «ջրել»:
Նա երեկ «Ժամանակին» ասաց, որ առերեսման ժամանակ կպնդի, թե ինչպես է Օսիպյանն իրենց տանը առաջարկել, որ որդին իր վրա վերցնի եղբորորդու հանցագործությունը:
«Օսիպյանը իրենց տանն է ինձ նման առաջարկ արել…
Ես առերեսման ժամանակ չոտկի կպատմեմ, ոնց էր ինքը իրենց տան մեջ՝ զուգարանի ու բաղնիքի պատի արանքում կանգնած, գլուխը կախ համոզում ինձ:
Երբ որ էդ պահին իր եղբոր տղան մյուս կողմից ասաց, որ ինքն է եղել, իսկ Օսիպյանը էդ բառի վրա սաստեց, թե քյանդրբազություն մի արա ու նորից առաջարկ արեց, թե բա՝ թող ձեր տղան վերցնի իր վրա, ես ձեզ կօգնեմ»,- մեզ ասաց տիկին Սմբուլը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։