
Շքեղ մեքենաների ներկրումը նվազել է. «Ժողովուրդ»

«Ապրիլին Աժ-ն փոփոխություններ կատարեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում՝ հանելով, այսպես կոչված, «Շքեղության հարկ»-ը, որը տարածվում էր թանկարժեք մեքենաների ներկրման վրա»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Օրենսդրական փոփոխության հիմնական նպատակն այդպես թանկարժեք մեքենաների ներկրումը խթանելն ու պետական բյուջե եկամուտների ավելացմանն օգնելն էր:
Սակայն, ինչպես տեղեկանում ենք մաքսային վիճակագրությունից, օրենքի փոփոխությունները կարծես թե իրենց նպատակին չեն ծառայել, այս տարի ներկրվել է 30 հազար դոլարից ավելի արժեք ունեցող 660 մեքենա, մինչդեռ 2013թ. նույն ժամանակահատվածում, երբ գործում էր շքեղության հարկը, ներկրվել էր 759 մեքենա»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։