«Հանրապետականը երեկ փորձում էր խորհրդարանում շաբաթ օրվա բացահայտ կեղծիքը «սղղացնել» մերկ ճշմարտության տակ: Կուսակից գործընկերների պահվածքն արդարացնելիս խմբակցության՝ ստելու մեջ դեռ չթրծված ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզում էր, որ ավել ձայներ չեն «խփել», ուրիշի փոխարեն քվեարկություն չի եղել»:
«Գնահատական տալը դեռ վաղ է, նյութեր են նախապատրաստվում, որից հետո գնահատական տվողները կտան»,- ասել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով ոստիկանների և քաղաքացիների միջև երեկվա բախումներին»:
«Ամառ օրով ի՞նչ սահմանադրական, լոբի եմ ցանել, հիմա էլ քաղհան եմ անում, էնքան հաճելի ա, մանավանդ տրամադրությունս էլ շատ ընկած ա՝ երեկ չկարողացա ոչ Կարլսենին կրեմ, ոչ Արոնյանին, անտրամադիր եմ ու ըտենց հարցերով տրամադրված չեմ զրուցել»։
«Աշնանը ներքաղաքական հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Այն, որ քառյակն ակտիվանալու է, արդեն հայտնի է, բայց մեկ այլ «հոսքագիծ» էլ է բացվելու»:
«Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 28-ին համագումար է հրավիրել։ Ու թեև այդ կուսակցության ներկայացուցիչները համագումարին ընդառաջ բազմաթիվ հարցեր ունեն` ուղղված իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, կան նաև որոշ տարակարծություններ` շատ հարցերում, այնուամենայնիվ, նա հաճախ չի լինում կուսակցությունում, որպեսզի հարցեր տրվեն»:
«Օրեր առաջ Բաքու ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրվանից պաշտոնական այցով Երևանում էր»:
«Միանգամայն բնական է հասարակության սևեռուն ուշադրությունը նախկին նախագահների անձի ու խոսքի նկատմամբ, և բոլորովին հասկանալի չէ նրանց թիմակիցների դժգոհություններն ու վաշ-վիշը՝ իբր բոլորդ բանուգործ թողած, սպասում եք Լևոն Տեր-Պետրոսյանը խոսի, որ սկսեք քննարկել-քննադատել»:
«Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունը չափազանց մոտ է «Որոտան հիդրոկասկադի» վաճառքի գործարքը չեղյալ համարելուն: Ըստ այդմ, վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարար աշխատելու տարիներին սովորություն է ունեցել իր աշխատակիցներին «գործուղել» իրեն պատկանող «Նոր Ռեժանս» ռեստորան։
«Հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին` Արամ Վարդանյանին անցած ուրբաթ բերման ենթարկելը ժամանակային առումով համընկավ գողականների դեմ ոստիկանական ռեյդերի հետ, որի ընթացքում խուզարկություններ էին արվել, ապա քրեական հեղինակություններ բերման ենթարկվել»:
Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 38 մանկապարտեզը, որի տնօրենը Գալուստ Սահակյանի հարսն է՝ Սեդա Հակոբյանը, նախօրեին պետական մանկապարտեզից վերածվել է մասնավոր վճարովի մանկապարտեզի։
Առավել կարեւոր խնդիրներ կան: Ես լրատվամիջոցների հարցումները փոխանցեցի գեներալին, նա նույնիսկ նեղացավ, թե՝ ա՛յ Վարդան ջան, ասենք՝ նրանք ախմախ են եղել, ես էլ հո դրանց խելքին չե՞մ:
Նոր վարչությունում կմնան Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը: Թե ինչու են ընդգծված արևմտամետ հայացքներով ներկայացուցիչները լքում վարչությունը, կուսակցությունից պայմանավորում են մասնավոր պատճառներով:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ իմ շփումը խիստ ոգեւորիչ էր մի քանի առումով: Նախ` ինձ դուր է գալիս, երբ պաշտոնյաները լրագրողների հետ շփվելիս զսպվածություն եւ համեստություն են դսեւորում: Թե չէ՝ հիշեցի Երեւանի քաղաքապետարանի վարչության մի պետի, որն ի պատասխան լրագրողի մի հարցի ասել է` «քանի որ ես […]
«Քաջարանում լարված իրավիճակ է: Հունիսի 24-ին կայանալու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ էական փոփոխություններ են կատարվելու կոմբինատի կառավարման համակարգում»:
«ԱԺ-ում փորձում են ոչ միայն կարգի բերել ԱԺ-ն «ռեստորանի, գիշերային ակումբի» տեղ դրած լրագրողներին և պատգամավորների օգնականուհիներին` դրես-կոդ սահմանելով, այլև Գալուստ Գրիգորիչն ակնարկել է լրագրողների քանակի մասով»:
«Խորհրդարանում նոր խմորումներ են հասունանում: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում մտադիր է կադրային կրճատումներ անել որոնց մասին ոմանք արդեն բանավոր ծանուցվել են»:
ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը հատկապես խոսուն է Ռուսաստանի դեսպանի հայտնի հայտարարության ֆոնին, որը Նախիջևանի սահմանի ուղղությամբ իրավիճակի լարման և երկու հայ զինծառայողի սպանության վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարել էր, որ ոչնչից տեղյակ չէ, չի լսել նման բան:
«Երեկ երեկոյան ժամը 11-ի դրությամբ ոստիկանություն էին բերման ենթարկվել 4 հայտնի գողականներ, որոնց անձնագրային անունները ճշտել չստացվեց, բայց նրանք հայտնի են իրենց մականուններով. Մանետի տղա Սամո, Գոնչո, օրենքով գող Խոյի տղա գող Աֆուլիկ, Շահումյանցի Ժիրո»:
«Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձավ ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակությունը, իսկ այս ամսվա վերջին, ՀԺ-ի տեղեկություններով, Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը»:
«Բարև Ձեզ, արդեն տեղափոխվե՞լ եք հավասար հարկային դաշտ, ինչպե՞ս եք Ձեզ զգում այնտեղ»:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է կառավարության եւ խորհրդարանի ղեկավարներին: Վերջիններս նույնպես ելույթ են ունեցել եւ շնորհակալություն հայտնել բարձր վստահության համար:
Ապրիլի 22-ին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել էին ԱԺ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները։
Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, քաղաքապետ Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են մեկիկ-մեկիկ աշխատել ավագանու անդամների հետ, որպեսզի նրանք իրենց համաձայնությունը տան՝ այդ տարածքում գազալցակայան կառուցելու համար:
«Արմեն Աշոտյանն այլևս չունի «աղջիկ վախտվա էնտուզիազմը». ֆբ-ում գրեթե չի «երևում», «երևալիս» էլ` բացառապես կրթության խնդիրներն է արծարծում, ԱԺ-ում լրագրողների հետ նախկինի պես չի շփվում, անգամ ԱԺ դահլիճից քիչ է դուրս գալիս ծխելու, երբ նախկինում անում էր 5 րոպեն մեկ ռեժիմով»:
«Այսօր, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, կառավարությունը և ԱԺ ՀՀԿ խմբակցությունն անցկացնում են փակ հավաք»:
«Գործուղումներ գնալու օրենսդիր տիկնանց մոլուցքն այնքան է սրվել, որ Գալուստ Սահակյանը ստիպված խախտել է ԱԺ կանոնակարգը»:
«Քվորումի բացակայության պատճառով ԱԺ-ն չէր կարողանում սկսել աշխատանքը։ Քոքոբելյանի ձայնը վճռորոշ դարձավ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայն ապահովելու համար։ ԱԺ միջանցքներում արագորեն շրջանառության մեջ մտավ «65 ՀՀԿ-ական + Խ. Քոքոբելյան = քվորում» բանաձևը։
Պետական հիմնարկում աշխատողն ընկալվում է կամ որպես գող, կաշառակեր եւ ավազակ, կամ որպես խեղճուկրակ մարդ, որը ոչ միայն ստիպված է ապրել իր, մեղմ ասած, ոչ շքեղ աշխատավարձով, այլեւ ենթարկվել զանազան ճնշումների…
«Ոչ իշխանական ուժերի միասնական գործունեությունը երեկ Ազգային ժողովում փոխեց իշխանական մեծամասնության որոշումները: ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները լռելյայն որոշեցին չքվեարկել քվեարկությանը ներկայացված օրինագծերին, ու դրանք տապալվեցին: