Սերժ Սարգսյանը բաժակ է բարձրացրել Խաչիկ Ասրյանի համար. «Ժողովուրդ»

«Վերջին օրերին լուրեր տարածվեցին, թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է դառնալ Արագածոտնի մարզպետ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր են հասել այն մասին, որ Հայաստանի «գլխավոր արծիվ» Խաչիկ Ասրյանին մարզպետ նշանակելու որոշմանը միանգամից բացասական արձագանք է տվել Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար:

Ավելին՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 700 մասնակիցների ներկայությամբ կայացած ճաշկերույթի ժամանակ բաժակ է բարձրացրել Խաչիկ Ասրյանի համար»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031