Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության աճը նվազել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է:
Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ 2014թ. հունվար-հունիսին արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում գրանցվել է 1 տոկոս աճ` 0.8 տոկոսով ավելացել են արտահանման, 1.1 տոկոսով ներմուծման ծախսերը:
Մինչդեռ, հունվար-մայիս ամիսներին արտաքին առեւտրաշրջանառության աճը 2.3 տոկոս էր (3.2 տոկոս աճել էին արտահանման, 2 տոկոս ներկրման ծավալները): Իսկ 2013թ. ընթացքում այդ աճը կազմել էր 5.6 տոկոս:
Մանրամասները կարդացեք «Ժոդովուրդ» թերթի այսօրվա համարում։