Սկզբում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է կառավարությունը ձևավորել խորհրդարանի իր թիմակիցներով, այդ նպատակով նույնիսկ նախնական խոսակցություններ են եղել, թե ՀՀԿ պատգամավորներից ովքեր պետք է գնան կառավարություն:
«Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը «պերսոնալ» առաջարկ է ստացել կառավարությանը «մաս» կազմելու. նրան նախարարական պորտֆել է առաջարկվել»:
Սակայն «Արմենն ուղնուծուծով կդառնա հրանտական»,- տեղեկացրեց ՀՅԴ մեր աղբյուրը: Հիշեցնենք, որ մինչ ընկեր Վահանի՝ Գերմանիայում դեսպան դառնալը, ընկեր Արմենը վահանական էր:
«Երեկ ՕԵԿ գրասենյակոմ տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումը ՕԵԿ քաղխորհրդում ընդունվել է միաձայն։ Սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ»:
«Պարզվում է, որ «Էրեբունի» քրեակատարողականը միակը չէ, որ փակվեց»:
Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, նոր ձևավորվելիք կառավարությունում փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա. մեկը Դավիթ Հարությունյանն է, ով հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ օգնելու Հ. Աբրահամյանի գործունեությանը։
«Կոալիցիան լքելու ՕԵԿ որոշումից հետո արժե ուսումնասիրել Աժ-ում ՀՀԿ-ի վիճակը։ Հարցը հետևյալն է. եթե ՀՀԿ-ն միայնակ կառավարություն ձևավորի, որքանո՞վ կկարողանա որոշումներ և օրենքներ անցկացնել Աժ-ում, եթե մյուս ուժերից ոչ մեկը նրան աջակցություն չցուցաբերի»:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչները վերջինիս խորհուրդ են տալիս որևէ պայմանով կառավարության նոր կազմում չընդգրկել այն նախարարներին, ովքեր հանրային սկանդալների մասնակից են եղել»:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ԲՀԿ-ի օրակարգում քաղաքական կոալիցիա մտենլու հարց դրված չէ. չկա նման ցանկություն։ Իսկ նոր վարչապետին մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին և սպասումներին համահունչ ծրագրերի մշակում և իրակնացում»,- ասել է Իվետա Տոնոյանը։
«Չեմ կարծում, որ քաոյակը ճաք է տվել»,- «Առավոտի» հարցին՝ արդյոք վտանգված ոշ իշխանական «հրաշա/ի» բաոյակի հեաագա ճակատագիրը, քանի որ քննարկվամ ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու հարցը, ինչը նշանակում է, որ քառյակը «ճաք» է տալիս, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը
Արդեն 13 օր է, ինչ ավարտվել է անցյալ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի գործով նախաքննությանը։ 12 հատորից բաղկացած նյութերից կողմերը այժմ ծանոթանում են 6– ին։
Թերևս հասկանալի է՝ ՀՅԴ-ն, որ նոր ձևավորվող կառավարությունից հինգ րոպե է պակաս, կողմ չէ այս առաջարկին, սակայն նոր ձևավորվող կառավարությունը և սեփական ներգրավվածությունն իրենց համար քֆուր համարող ԲՀԿ-ականները կրկին շարունակում են դեմ դուրս չգալ իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին։
Նշածս անհատներին ես դասում եմ լավագունների շարքին, հատկապես նրանց կողմից մատուցած բացառիկ ծառայությունների համար։
«Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս նույնիսկ չի էլ հարցրել Մոսկվային»:
ԲՀԿ-ի՝ կառավարությանը մաս չկազմելու որոշումը մարտավարական տեսանկյունից միանգամայն հասկանալի «խաղ» է։ Ինչո՞ւ պատասխանատվություն կիսել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, եթե կարելի է մի կողմ քաշված մնալ, երկրի ու ժողովրդի խնդիրների մասին բարձրաձայնել ու պատասխանատվություն ու պատասխանատվություն չստանձնել այդ խնդիրները լուծելու հարցում։
«…Իսկ հիմնական բացասական հետևանքը արտահայտվելու է այն ապրանքատեսակների գների աճով, որոնք ներկրվում են ՄՄ տարածքից դուրս գտնվող շուկաներից և արտահանվում են դեպի այնտեղ։ Ակնհայտորեն, դրանց տեսակարար կշիռն ավելի փոքր է ՄՄ շուկաների հետ ապրանքաշրջանառության համեմատ»։
Բյուրավանի գյուղապետի տեղակալ Վարուժան Հարությունյանը «Հժ»–ին տեղեկացրեց, որ համայնքի ունեցած 17 հեկտար խաղողի այգիներից 10-ում վազը զրկվել է բերքից։ 36 հա դեղձի այգիներից ցրտահարվել 125 հեկտարը։ Իսկ ահա ծիրանենիների վրա նմուշի համար գոնե մեկ ծաղիկ չի մնացել, 27.8 հեկտար ծիրանի այգիներն ամբողջությամբ ցրտահարվել են։ 3,1 հեկտար բալի, տանձի և խնձորի այգիներ են վնասվել։
Վարչապետի պաջտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո եթե պաշտոնյաներից շատերը մտահոգ են, ոք կարող են կորցնել իրենց պաշտոնը, ապա որոշ տեղեկությունների համաձայն՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի պաշտոնյաները մտահոգ են, որ կարող է ստիպված լինեն պաշտոնավարել Հ. Աբրահամյանի կառավարությունում։
Հովիկ Աբրահամյանի նշանակումը իշխանության ուրույն դեմքն է: Ի միջի այլոց ասեմ՝ եթե նկատել եք, նաև օլիգարխիայի դեմքն է, իշխող դասի էլիտայի ուրույն դեմքն է:
Արդեն բավական Երկար ժամանակ Ռուսաստանը Ուկրաինայում կոնկրետ գործողություններ է անում, և ամեն անգամ այս կապակցությամբ միջազգային լրատվական կայքերը բացելիս կարդում ես. ԵՄ նախարարները հավաքվում են արտակարգ ժողովի՝ Ռուսաստանի գործողությունների դեմ հակազդեցության միջոցները քննարկելու։
«Այս երկու օրը համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին մի լուսանկարի շուրջ, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբ. Պետրոսյանի անվամբ ստորագրված և կնքված փաստաթղթում ներկայացվում է եկեղեցական ծառայությունների «գնացուցակը»։
«Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանն այս հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի ճնշման տակ»:
«Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու: Եվ նա իր բարձրության վրա չէր գտնվի, եթե չհոգար, որ անդրանիկ նիստն անցնի PR էֆեկտներով»:
«ԱԺ ոչ իշխանական ուժերը կամ «հրաշալի քառյակ»-ն այսօր՝ ժամը 12.00-ին, խորհրդարանում կհանդիպի»,- այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «4 ուժերը որոշել են հստակեցնել անելիքները։
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում հնարավոր է՝ իր պաշտոնին հրաժեշտ տա ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը։
«Մինչև ապրիլի 18-ն ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես կորոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային, ստանալով երկու նախարարական պորտֆել՝ առաջարկելով Լևոն Մկրտչյանի և Արծվիկ Մինասյանի թեկնածությունները»:
Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակումից հետո ներքաղաքական հիմնական հարցադրումներից մեկը դարձել է այն, թե ինչպես են իրենց պահելու ոչ իշխանական ուժերը, որոնք համախմբվել էին կառավարության հանդեպ անվստահության հարցի շուրջ:
Փոփոխությունների տպավորիչ ցուցադրությամբ, որոնք տեխնիկական բնույթի են:
Մինչև պատգամավոր դառնալը բոլոր ԲՀԿ-ականները «հրաժարիմքների» դիմումներ են գրել, ու արդեն իսկ ԲՀԿ-ից դուրս եկած Դավիթ Քոչարյանը հիմա 2 օրինակից դիմում ունի, ու ինքն է որոշողը, թե որ դիմումն է ուժի մեջ։
«Այս օրերին Մոսկվա-Երևան տրանզիտը շատ ակտիվ է գործում. Հայաստան են եկել թե Արա Աբրահամյանը, թե ռուսաստանյան էմիսար Անդրանիկ Նիկողոսյանը։ Երկուսն էլ՝ նույն «առաքելությամբ»: