«Վիտամին ակումբ»-ի Վաչեն ևս մտադիր է արտագաղթել. «Ժողովուրդ»
«Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ «Վիտամին ակումբ»-ի հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը մտադիր է լքել ակումբը ու մեկնել արտերկիր՝ այնտեղ բիզնես անելու մտադրությամբ: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել Վաչե Թովմասյանի հետ, սակայն վերջինս գտնվում էր արտերկրում:
Դիմեցինք «Վիտամին ակումբ»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Սահակյանին: ««Վիտամին» ակումբից ոչ ոք դուրս չի եկել:
Ուղղակի «Վիտամին»-ը հիմա ժամանակավոր դադարի մեջ է»- «Ժողովուրդ»-ին վստահեցրեց գործադիր տնօրենը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։